1950-ական թվականներին Հարվարդի դոկտոր Կուրտ Ռիխտերն և իր թիմն իրականացրին մի գիտափորձ:

Նրանք առնետներին գցում էին ջուրը փորձելու համար՝ որքա՞ն կկարողանան դիմանալ ջրի երեսին։ Մի քանի խումբ առնետներ հանձնվում էին և խեղդվում միջին հաշվով 15 րոպեում։

Երկրորդ փուլում, երբ առնետները հանձնվեցին ու սկսեցին խորտակվել, հետազոտողներն արագ դուրս բերեցին ջրից, չորացրին, թողեցին մի քանի րոպե հանգստանան ու կրկին գցեցին ջուրը։

Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն դիմացան հանգստանալուց հետո։

Նորի՞ց 15 րոպե

10 րոպե՞

5 րոպե՞

Ո՛Չ։ ԱՌՆԵՏՆԵՐԸ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ 60 ԺԱՄ։

Դա ապացուցված փաստ է։ Նրանք ջրի երեսին կարողանում էին լողալ ճիշտ 60 ժամ (2 օր ու կես)։

Եզրակացությունն հետևյալն էր․

Երբ առնետները հավատում էին, որ վերջին հաշվով կփրկվեն, նրանք կարող էին իրենց մարմինները պահել ջրի վրա անհամեմատ ավելի երկար, քան այն ժամանակ, երբ հաղթանակն անհնարին էին համարում։

Անհայտ աղբյուր

Հ.Գ. Եթե հասարակ առնետները, հույս ունենալով փրկության, կարող են մաքառել ու կենաց մահու պայքար տալ հանուն փրկության, ապա որքան առավել մենք` քրիստոնյաներս, որ փրկագնված ենք Հիսուսի քավչարար արյունով, պետք է «...դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը» (Եբրայեցիս 12.1) մինչև փրկություն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.