Խոստացիր, որ ամեն օր տասնհինգ րոպե կմնաս իմ սենյակում
Մի հավատացյալ անհավատ որդի ուներ: Հայրը շատ էր անհանգստանում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում որդուն առաջնորդել դեպի հոգևոր կյանքը: Զգալով մահվան շունչը ՝ նա որդուն իր մոտ կանչեց.
- Վերջին խնդրանքս իրականացրու:
- Ի՞նչ խնդրանք, հայրիկ:
- Երբ ես կմեռնեմ, դու քառասուն օր շարունակ մտիր իմ այս սենյակ տասնհինգ րոպեով:
- Եվ ի՞նչ պետք է անեմ ես այստեղ:
- Ոչինչ պետք չէ անել, ուղղակի նստիր, բայց ամեն օր առնվազն տասնհինգ րոպե տրամադրիր:
Որդին հուղարկավորեց հորը և բացարձակ ճշտությամբ կատարեց վերջինիս խնդրանքը. նա ամեն օր մտնում էր սենյակ և պարզապես նստում: Քառասուն օր անց երիտասարդն ինքն եկավ եկեղեցի և դարձավ հավատացյալ:
Միայն տարիներ անց նա գիտակցեց, թե որքան իմաստուն էր իր հոր կամքի կտակը: Հայրը հասկանում էր, որ երիտասարդների կյանքի տեմպը շատ արագ է, սին ունայնության ետևից ընկած՝ նրանք ժամանակ չունեն մտածելու հավերժության մասին՝ կյանքի իմաստի, իրենց հոգու փրկության, անմահության և Աստծո մասին: Բայց բավական է պարզապես կանգ առնել, լռել, և Տերը կթակի իրենց սրտի դուռը:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը