Խոնարհությունը ունակ է փոխհարաբերություններ ստեղծել: Ի՞նչ է խոնարհությունը: Դա այն է, երբ պատվում ես մյուսներին քեզնից շատ ավելի բարձր՝ չպահանջելով կամ չկառչելով քո իրավունքներից:

Իսկ ահա հպարտությունը ոչնչացնում է հարաբերությունները, և այն շատ տարբեր ձևերով կարող է հասնել դրան: Այն կարող է քեզ քննադատող, դատող, մրցակցային, համառ ու չներող դարձնել: Առակաց 16.18–ում ասվում է. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին»:

Հպարտությունը ինքնախաբեություն է: Հպարտության խնդիրն այն է, որ այն ունեցող մարդը դժվարանում է նկատել այն, ինչ մնացածը կարող են տեսնել դա քո մեջ:

Ինչպիսի՞ն է հպարտությունը հարաբերությունների մեջ: Դուք միշտ խորհուրդներ եք առաջարկում՝ առանց դրա առաջարկի: Երկրորդը՝ դուք չեք ընդունում, որ ծանր ու բարդ շաբաթ եք ունեցել, այնինչ բոլորն ասում են. «Այս վերջին շաբաթը չափազանց ծանր էր»: Բայց դուք կարծես թե չեք կարող ընդունել, որ խնդիրներ ունեք:

Բայց ինչպե՞ս է գործում խոնարհությունը հարաբերությունների մեջ: Ուշադրություն դարձրեք Ա Պետրոս 3.8–ում նշված հինգ փոխհարաբերություններ «ստեղծիչներին». առաջին չորսն էականորեն կառուցված են հինգերորդի հիման վրա. «Եղի՛ր խոնարհ»: Դա է ամենահիանալի մոդելը փոխհարաբերությունների համար:

Ինչպե՞ս է գալիս խոնարհությունը կյանք: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ թույլ եք տալիս, որ Հիսուսը վերահսկի ձեր մտքերը, սիրտը, վերաբերմունքը և արձագանքները: Խոնարհության մեջ աճելը պետք է ներառի Հիսուսին:

Հարաբերությունների հիմնական օրենքը հետևյալն է. դուք հակված եք նմանվել այն մարդկանց, ում հետ ժամանակ եք անցկացնում: Եթե ժամանակ եք անցկացնում գռեհիկ մարդկանց հետ, ավելի կոպիտ եք դառնում: Եթե ժամանակ եք անցկացնում երջանիկ մարդկանց հետ, ապա ավելի երջանիկ եք դառնում: Եթե ցանկանում եք ավելի խոնարհություն ունենալ, ժամանակ անցկացրեք Հիսուս Քրիստոսի հետ աղոթքով ու կարդալով Նրա Խոսքը: Պարզապես խոսե՛ք Նրա հետ: Նա խոնարհ է և ցանկանում է հարաբերություններ հաստատել քեզ հետ:

Խոնարհության մեջ աճելը կարող է թվալ շատ բարձր պատվիրան, բայց Հիսուսի հետ դա հնարավոր է: Կատարե՛ք առաջին քայլը դեպի խոնարհություն և դարձե՛ք հարաբերություններ կառուցող այսօր:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.