«Տիրոջը խնդրեցք և նրա զորությունը. միշտ նրա երեսը որոնեցեք» (Ա Մնացորդաց 16.11)։

«Իմ սիրտն ասում է քեզ քո խոսքը՝ թե խնդրեցեք իմ երեսը. ահա, Տեր, ես էլ խնդրում եմ քո երեսը» (Սաղմոս 27.8):

«Խնդրեցեք Տիրոջը և նրա զորությունը. խնդրեցեք նրա երեսը ամեն ժամանակ» (Սաղմոս 105.4):

«Խաղաղություն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողվեն քեզ սիրողները» (Սաղմոս 122.6):

«Խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. Նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է» (Եսայի 55.6):

«Խնդրեցեք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա իրավունքը, որոնեցեք արդարություն, որոնեցեք խոնարհություն, գուցե ծածկված պահվեք Տիրոջ բարկության օրը» (Սոփոնիա 2.3):

«Խնդրեցեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին. Տերը կայծակներ է շինում և անձրև ու տարափ կտա նրանց. ամեն մեկին խոտ՝ իր ագարակումը» (Զաքարիա 10.1):

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ» (Մաթևոս 6.33):

«Խնդրեցեք և կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ» (Մաթևոս 7.7):

«Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունովը. խնդրեցեք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 16.24):

«Արդ՝ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը» (Կողոսացիս 3.1):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.