Հայտնության գիրքը մեզ տալիս է Աստծո ներկայության մեջ երկրպագող հրեշտակների հզոր պատկեր: Նրանք ծածկում են իրենց երեսները, երբ ընկնում են Նրա առջև ՝ աղաղակելով. «...Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Աստուած ամենակարող, որ էր, եւ որ է, եւ որ գալու է»: Հայտնություն 4.8: Այս հզոր էակները «բեմ» էին արարում երկնքում այն Անձի համար, Ով Բարձրյալ է, Հարուցյալ և արդարացիորեն Մեծարված, քանի որ Նա վեր է բոլոր անուններից:

Երկրպագության այս նկարագրությունը ցույց է տալիս, որ Աստծո ներկայությունը կոչված է լույս բերելու մեր աչքերին: Այն ցույց է տալիս մեզ ցորենի և դրա մնացորդ կեղևի տարբերությունը մեր կյանքում: Ահա, թե ինչու է Աստծո Խոսքը համարվում «զտիչ կրակ». այն մաքրում է (Մաղաքիա 3.2): Այն նաև կոչվում է սուր գործիք, որը ծակում և կտրում է (Եբրայեցիս 4.12): Այս գործիքները օգտագործվում են իրերն առանձնացնելու նպատակով՝ մաքուրն անմաքուրից բաժանելու համար:

Ըստ սահմանման, սրանք հաճելի գործընթացներ չեն. իրականում դրանք անհարմար են, և մենք, բնականաբար, նրանց դիմադրում ենք: Մենք անմնացորդ ձգտում ենք մեր կյանքի, մեր աշխատանքի, մեր նպատակների և մեր տան հարմարավետությանն ու հաճելիությանը: Ինչպես ասում է Աստվածաշունչը, մեր սրտերը հակված են ստին. «Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք» (Եսայի 30.10): Եվ նյութական աշխարհը միշտ պատրաստ է բավարարելու մեր ցանկությունները:

Աստվածաշունչը նախազգուշացնում է չփնտրել միայն կյանքի մարտահրավերների ուղերձները փոխարինող մխիթարական ուղերձներ: Իսրայելացիներին դուր էր գալիս, որ իրենք կարողանում էին դիմակայել իրենց կուռքերին և չհանձնվել նրանց: Եվ ինչ հետևանք էր դա բերում. նրանք կորցնում էին իրենց զանազանումը մնացյալից:

Աստծո առաջին պատվիրանը հետևյալն է. «Իմ առջև այլ աստվածներ չունենաք» (Ելից 20.3): Այս թարգմանության վերոնշյալ հատվածում «առջև» բառն, իրականում, նշանակում է «իմ ներկայությամբ»: Աստված ասում է. «Ոչ մի աստծո մի բերեք իմ ներկայության մեջ՝ ձեր հաճույքի կուռքերը, ձեր փառասիրությունը, ձեր մարդկային կարողությունները: Ես դրանցից և ոչ մեկը չեմ հանդուրժի»: Աստված ասում է մեզ՝ խնամել գահը, որպեսզի Քրիստոսը կրկին ու կրկին լինի կենտրոնում:

Շատերն են հեռացել ճշմարիտ երկրպագությունից` ուղղորդված այն ոգով, որն Աստծունը չէ: Մարդկանց ուշադրությունը «աննկատ» շեղվել է Քրիստոսից և նրա խաչից դեպի մարմնավորը: «Ես բարձրացնում եմ իմ ձեռքերը. ես հնչեցնում եմ գովեստի խոսքեր դեպի Քեզ. ես փառաբանում եմ Քո անունը»: Համոզված եղե՛ք, որ Աստծուն երկրպագելիս, դուք իրականում փառաբանում և բարձրացնում եք Հիսուսի անունը: «Սուրբ, սուրբ, սուրբ Տե՛ր, անշո՛ւշտ, Դու այստեղ ես»:

Հեղինակ՝ Գարի Ուիլկերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.