Խաչը, որ պիտի կրենք
Ով ուզում է Իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա եւ իր խաչը վերցնի ու Ինձ հետեւի: Մարկ. 8:34
Այն խաչը, որ իմ Տերը հրամայում է կրել, տարբեր ձեւեր կարող է ունենալ: Երբ կարողություններս շատ են, իսկ շրջանակս խիստ նեղ, պետք է գոհությամբ անեմ, ինչ որ կարող եմ:
Երբեմն Տերս ուզում է, որ սիրո խոսքերով ու խորհուրդներով մոտենամ նրան, ով անարդար է եղել իմ հանդեպ, սիրով վարվեմ իր հետ եւ նույնիսկ իրեն պաշտպանեմ իրեն չարախոսողների եւ զրպարտողների դեմ:
Երբ Տիրոջս վկայելու առիթ է լինում նրանց, ովքեր երբեք չեն ուզում Նրա անունը լսել, ես իմ Փրկչիս Սիրո համար սիրով եմ անելու դա:
Երբ սիրտս կոտրված է, պետք է ժպիտով քայլեմ բազմության մեջ:
Խաչեր կան ծանր եւ ցավեցնող, նրանցից ոչ մեկը իմ ուզածով չի հարմարվում ինձ: Սակայն ամեն բանից ավելի Տեր Հիսուսը ինձ մոտ է, երբ ես խաչս համբերությամբ եւ անտրտունջ ուսիս եմ վերցնում եւ սիրով քայլում Իր ետեւից: Այո, այդ ժամանակ է, որ Նա ամենից մոտն է ինձ՝ խաղաղությունս խորացնելու, իմաստությունս հասունացնելու, զորությունս աճեցնելու եւ ավելի օգտակար լինելու նրանց, ովքեր ինձ նման դժվար փորձություններով են անցնում:
Դու կարող ես թեթեւացնել ուրիշների խաչը, երբ ժպիտով տանես քո խաչը: Ա. Սմելլի
«Վտակներ անապատի մեջ» գրքից