Կառավարելով մեր հույզերը
Սա շատ յուրահատուկ տարի էր: Մեզանից շատերը դեռ չպատասխանված լուրջ հարցեր ունեն, թե ինչ է իրականում կատարվում: Եվ այսօր ես ուզում եմ խոսել ձեզ հետ հույզերը կառավարելու մասին: Ես կարող եմ արդարացնել ինձ՝ պատճառաբանելով, որ մայրս այսպիսին է, հայրս միշտ բղավում է, և ես նրանց եմ նման: Բայց դա ճիշտ չէ: Աստված երբեք մեզ չի ասում անել բաներ, որ մենք չենք կարող: Նա ինձ ու քեզ շատ է սիրում: Եվ Նա նաև այնքան արդար է, որ մեզ չի ասում անել բաներ, որոնց համար Նա մեզ նախապես չի զինել: Այսպիսով՝ մեզ մնում է հասկանալ, թե ինչ կարող ենք մենք անել ու վարժեցնենք մեր անձերը մեր սպառազինությամբ, որ մեզ կօգնի անել այն, ինչ Սուրբ Հոգին է ասում:
Եթե դու քրիստոնյա ես, երբեք մի՛ մոռացիր այն զորությունը, որն ունի քո միջի Սուրբ Հոգին: Նրա գործը առաջնորդելն է, օգնելն ու մխիթարելը: Սուրբ Գիրքն ասում է, որ Նա քո մեջ է և քեզ հետ: Կարևոր չէ, թե ինչքան բուռն են քո էմոցիաները. դու ունես մի Օգնական, որ հենց այդ պահին հատուկ ձևով զինված է հենց քեզ համար: Նա ունի օգնություն հենց քո անունով՝ հատուկ պատրաստված քո և քո իրավիճակի համար: Նա կատարյալ Մխիթարիչ է, կատարյալ Օգնական և կատարյալ Առաջնորդ: Քեզ միայն մնում է խնդրել Նրա օգնությունը: Դա նշանակում է, որ հարցիդ պատասխանն ապրում է քո մեջ:
Հեղինակ՝ Դենիս Ռեններ
Աղբյուրը՝ Renner Ministries
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը