Կամավորական ջոկատի հավաքագրում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում
Սիրելի քույրեր, եղբայրներ, հայրենակիցներ։
Հասկանալով այսօր մեր հայրենիքին բոլորիս գիտակցված նվիրման կարևորությունը, պահի լրջությունը և արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին ՀԱԵ-ն կազմեց կամավորական խումբ, որը պատրաստ է մեկնել ռազմի դաշտ և իր ծառայությունը բերել այնտեղ, որտեղ կարիքը կա: Խումբը բաղկացած է ՀԱԵ հոգևոր հովիվներից:
ՀԱԵ-ն կոչ է անում իր համայնքի բոլոր տղամարդկանց, ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն միանալ այս խմբին և իրենց ծառայությունը բերել մեր երկրին՝ կապվել մեզ հետ և ցուցակագրվել:
Խումբը կազմելուց հետո պիտի դիմենք ՀՀ Պաշտպանության Նախարարությանը և խումբը հանձնենք ՊՆ-ի տնօրինմանը:
Աստված օրհնի բոլորիս։
Աղբյուրը՝ eca.am