«Քոնն եմ ես. փրկիր ինձ. որովհետև քո պատվիրանքները խնդրում եմ»։ Սաղմոս 119.94

Մենք պատկանում ենք Հիսուս Քրստոսին։ Նրա խաչի վրա կատարածի շնորհիվ մենք ամբողջությամբ սրբվել և սրբացել ենք։

Հիսուսն Իր մարմնով խաչափայտին հանեց մեր  մեղքերը, մենք Նրա խոցերով բժշկված ենք. Նա մեր մահով մեռավ և հիմա Քրիստոսի կյանքով մենք ապրում ենք։

Հիսուսը վերցրեց մեր մերժվածությունը և մենք ընդունելի ենք Հայր Աստծո մոտ, Նա աղքատացավ, որ մենք հարուստ լինենք։ Հիսուսի շնորհիվ մենք ունենք կյանք իր ամբողջ լիությունով։

Աստվածային ամբողջ լիությունով, օրհնությունով ապրելու համար մեզանից պահանջվում է՝ չմոռանալ Տիրոջ հրահանգները, և պահել Նրա պատվիրանները։ Եվ միայն այս դեպքում Աստծո շնորքը կգործի մեր կյանքերում։ Աստված իր երեսը փայլեցրած մեր առջևից կգնա և մեր անձերին հանգիստ կտա՝ դարձնելով մեզ Իր  ձեռքերի մեջ վայելչության պսակ և արքայության թագ։

Մոնիկա Սաֆոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.