Երբ Աստված արարեց քեզ, Նա ստեղծեց քեզ տարբեր շնորհներով, տաղանդներով, կարողություններով ու հմտություններով: Դու հստակորեն տիրապետում ես մտածելու և գործելու որոշակի եղանակների:

Այդ շնորհները և ունակությունները խոսում են այն մասին, թե ինչպես է Աստված ձևավորել քեզ: Բայց Աստված քեզ յուրահատուկ է կազմավորել ոչ միայն քո օգտի համար. քո շնորհները միայն քո սեփական բարիքի համար չեն: Քո շնորհները նաև այլոց բարօրության համար են: Եվ դա նշանակում է, որ այլոց շնորհներն էլ իրենց հերթին քո օգտի համար են:

Իմ շնորհներից մեկը դասավանդելն է: Ես այդ պարգևը գործածում եմ արդեն բավական երկար տարիներ՝ ի շահ այլ մարդկանց: Նույն կերպ քո պարգևները կարող են օգուտ բերել քո շրջապատի մարդկանց:

Դու արդեն հավանաբար բացահայտած կլինես, թե ինչին ես իսկապես լավ տիրապետում: Ի՞նչ ես կարծում՝ ինչո՞ւ է Աստված քեզ այդ պարգևներում շնորհալի դարձրել: Նա ցանկանում է, որ դու այդ պարգևներն օգտագործես այլոց բարօրության համար:

Իսկ ինչպե՞ս պետք է օգտագործես այդ շնորհները կամ տաղանդները մինչ Հիսուսի վերադարձը: Դու պետք է օգտագործես դրանք՝ այլ մարդկանց Հիսուսի մոտ բերելու համար: Դու պետք է դրանք օգտագործես՝ աշխարհում սիրո դեսպան լինելու համար: Փաստորեն, եթե դու չես օգտագործում այդ եզակի պարգևներն այնպես, ինչպես Աստված նախատեսել է, ապա դու պարզապես վատնում ես դրանք:

Աստված քեզ պարգևներ չի տվել միայն քո օգտի համար: Հակոբոս 4.17-ն ասում է. «Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է»:

Եթե գիտես, թե ինչում ես շնորհալի և գիտես, որ աշխարհում շատերը քո օգնության կարիքն ունեն, ապա ի՞նչ ես պատրաստվում անել այդ ուղղությամբ: Ո՞ւմ ես ծառայում։ Ո՞ւմ ես պատրաստվում օգնել այժմ, երբ դեռ կյանքդ չի ավարտվել և չի սկսվել հավերժությունը:

Աստված, ինչպես քեզ, այնպես էլ եկեղեցուն տվել է այն ամենը, ինչը հարկավոր է լավ ծառայելու համար: Պողոս առաքյալը Ա Կորնթացիներում գրում է. «Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրսիտոս Յիսուսումը. Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով։ Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ։ Որ դուք չ’պակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով» (1.4–7 ):

Մի՛ վատնիր քո աստվածատուր ունակությունները: Օգտագործի՛ր քո պարգևները ծառայելու Աստծուն ՝ ծառայելով ուրիշներին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.