Ամեն անգամ զարմանում եմ, երբ սկսում եմ մտածել Աստծո ներողամտության, համբերության և ողորմության մասին: Երբեմն ուղղակի գլխումս չի տեղավորվում, որքա՜ն համբերություն ունի իմ Աստված…

Որքա՜ն խորն է Նա… որքա՜ն ճանաչում ես, այնքան ապշում ես ու զգում, թե որքան փոքր ես դու:

Ներել, ներել ու նորից ներել…դժվար է պատկերացնել, բայց Աստված հենց այսպես էլ անում է: Մի պահ ե՛տ նայիր կյանքիդ, սկսի՛ր հիշել մեղքերդ, գուցե մեծ մասն արդեն մոռացել ես, գուցե ոչ… գուցե որոշները կան, որ թվում է, թե քեզ կխեղդեն շուտով, բայց Աստված, Նա շարունակում է ներել քեզ ու մոռանալ…

Մենք ՝ մարդիկս, որ այդքա՜ն մեղավոր ենք, որ ինքներս էլ բազում անգամներ սխալներ ենք գործել, շատ հեշտ սկսում ենք մեղադրել մեր դիմացինի փոքրիկ սխալները. բավական է նկատենք մի փոքր սխալ և վերջ, մեզ այլևս կանգնեցնել հնարավոր չէ. քննադատության անձրևները սկսում են հոսել ու շատ հորդառատ հոսել…

Իսկ Աստվա՞ծ… ի՞նչ է ասում Նա… զարմանալի է, չէ՞, Նա , որ Անմեղ է, Նա, որ Սուրբ է, Նա , որ Կատարյալ է, Նա՝ Միակը, ով իրավունք ունի ամենքին մեղադրելու, դատապարտելու, քննադատելու… Նա լռում է, ժպտում, ներում քեզ և պատժելու փոխարեն հոգատար կերպով սրբում քեզ ու ասում՝ Գնա՛ ու այլևս մեղք մի գործիր…

Քրիստինե Աթոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.