Վիլյամ Սարոյանի երկու կանայք․․․
Մի անգամ Վիլյամ Սարոյանին հարցնում են.
- Դուք քանի՞ երեխա ունեք։
- Առաջի՞ն, թե՞ երկրորդ կնոջիցս։
- Առաջին կնոջից։
- Առաջին կնոջիցս երկու երեխա ունեմ։
- Իսկ ձեր երկրորդ կնոջից քանի՞ երեխա ունեք։
- Երկրորդ կնոջիցս էլ երկու երեխա ունեմ։
- Ստացվում է, որ չորս երեխա ունեք։
- Ո՛չ, ստացվում է, որ երկու երեխա ունեմ։
- Այդ ինչպե՞ս։
- Երբ արդեն երկու երեխա ունեի առաջին կնոջիցս, որոշեցի բաժանվել նրանից, իսկ երբ տարիներ հետո նորից ցանկացա ամուսնանալ, հասկացա, որ ավելի լավ կին, քան իմ առաջին կինն է, չեմ գտնի։ Այսպիսով՝ երկրորդ անգամ նորից ամուսնացա իմ առաջին կնոջ հետ։ Եվ ստացվում է յուրաքանչյուր կնոջիցս 2 երեխա ունեմ, իսկ իմ առաջին և երկրորդ կանանցից ունեցածս երեխաների գումարը նույնպես երկուս է...
Հ․Գ․ Աստվածաշնչյան սկզբունքն էլ է այդպիսին․ «Ուրեմն ինչ որ Աստուած միավորեց՝ թող մարդը չ'բաժանէ» /Մարկոս 10․9/։