Աստվածաշնչյան Հինկտակարանյան ժամանակներում մարդն իր տխրությունն ու տառապանքը ի ցույց էր դնում՝ քուրձ ու մոխիր հագնելով: Սաղմոս 30.10–12 -ում Դավիթը նկարագրում է, թե ինչպես է Աստված հանել իր քուրձը և այն փոխարինել ուրախությամբ:

«Լսիր, Տէր, եւ ողորմիր ինձ. Տէր, օգնական եղիր ինձ։

Դու իմ սուգը ցնծութեան փոխեցիր. Իմ քուրձը հանեցիր ինձանից եւ ուրախութիւն հագցրիր ինձ։

Սորա համար թող փառքս սաղմոս ասէ քեզ եւ լուռ չ’կենայ. Ով Տէր՝ իմ Աստուած, յաւիտեան կ’գոհանամ քեզանից»։

Մեր ուրախության արմատը մեր ստեղծած իրավիճակները և երևույթները չեն: Այն արմատանում է բացառապես Աստծո վրա: Մեր սրտերը կարող են գովաբանել Նրան նույնիսկ այն ժամանակ, երբ մեր շուրթերը ունակ չեն դա անելու:

Ինչպես Սաղմոս 32.1-2-ն է ասում, մենք պետք է ուրախանանք, քանի որ մեր մեղքերն ամբողջությամբ ներված են: Աստված մեզ սիրում է՝ անկախ մեր կյանքի լավ կամ վատ հանգամանքների: Աստծո սերը մեր հանդեպ արտահայտված է խաչի և հարության հիմնավորմամբ:

Ուրախությունը գալիս է, երբ մենք ճաշակում ենք Նրա սերը և հասկանում, որ Նա լիովին ներել է մեզ:

«Երանի նորան՝ որի անօրէնութիւնը թողուեցաւ, եւ որի մեղքը ծածկուեցաւ։

Երանի այն մարդին, որ Տէրն անօրէնութիւն չէ համարում նորան՝ եւ նենգութիւն չ’կայ նորա հոգիի մէջ» (Սաղմոս 32.1–2):

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ christianitytoday.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.