Ինչպես Աստված կարող է խոսել մարդու հետ. Ալեքսանդր Շևչենկո
«Ուզում եմ մի կնոջ մասին պատմել: Ես նրա անունը չեմ նշի, անձամբ ճանաչում եմ նրան:
Նրա հետ անցած տարվա դեկտեմբերի 25-ին մի հետաքրքիր դեպք է կատարվում:
Նրա կյանքը, մեղմ ասած, չէր դասավորվել, և ըստ էության, ամեն ինչում մեղավորը ինքն էր: Ամեն բան քանդվում է. ընտանիքը, երեխաները, ամեն բան տակնուվրա շուռ էր եկել: Եվ մնում է միայն դժվարին տառապալից կյանքը: Մարդը չի կարողանում դուրս գալ վիճակից, որում ինքը հայտնվել է: Եվ այս կինը հասկանում է դա, խոստովանում է, որ իրոք մեղավորը ինքն է:
Եվ ահա դեկտեմբերի 25-ին, երբ բոլորը տոնում են Սուրբ Ծնունդը, իր ծնունդն էր. նա դառնում է 37 տարեկան: Եվ այդ օրը որոշում է եկեղեցի չգնալ, մնալ տանը, խորհել ամեն ինչի շուրջ:
Եվ ահա, երբ ինքը տանն էր, պատմում է, որ սկսում է արտասվել, աղաղակել Աստծուն՝ «Տե՛ր, ես այսօր 37 տարեկան դարձա, կյանքումս ամեն բան այնքան վատ է դասավորվել, ամեն ինչում ինքս եմ մեղավոր»:
Նա կոտրված էր…
Շատերս ենք կոտրվում, և սա լավ է, որովետև կյանքն է այդպիսի հանգամանքներ ստեղծում մեր շուրջը: Լավ է, երբ մարդը հասնում է մի իրավիճակի, որտեղ, Ռաքելի նման գիտակցում է, որ Աստված է փակել իր արգանդը, որովհետև Աստված տեսնում է այն, ինչ մարդիկ տեսնել չեն կարող:
Եվ այս կինը հենց այդ իրավիճակում էր. դառնագին արտասվում էր իր մեղքերի ու կյանքի համար: Հետո բացում է Աստվածաշունչը և ասում. «Տե՛ր, մի բան ասա ինձ: Մի՞թե հույս չկա ինձ համար: Մի՞թե ոչ մի ճանապարհ չկա ինձ համար ՝ այն փոսից բարձրանալու, որի մեջ հայտնվել եմ»:
Եվ գիտեք՝ նա աստվածաշնչյան մի տեղ է կարդում, որը կարծում եմ, աստվածաբաններից ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ այդպիսի խոսք կա, որ Աստված ունի այդքան ունիկալ ճանապարհներ՝ խոսելու մարդու հետ:
Սա պարզապես ցնցող է. նա պարզապես բառացիորեն բացում է Աստվածաշունչը և հայացքն ընկնում է հենց այս խոսքի վրա.
«Եվ եղավ Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունևյոթներորդ տարին տասնևերկուերորդ ամսվա՝ ամսի քսանևհինգին բարձրացրեց Եղմարովդաք Բաբիլոնի թագավորը իր թագավոր եղած տարին Հուդայի Հովաքին թագավորի գլուխը և նրան հանեց բանտի տանիցը։ Եվ նրա հետ քաղցրությամբ խոսեց, և նրա աթոռը նրա հետ Բաբիլոնումն եղող թագավորների աթոռից վեր դրավ։ Եվ նրա բանտի հանդերձները փոխեց, և նա միշտ իր կյանքի բոլոր օրերումը հացը նրա առաջին էր ուտում։ Եվ նրա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով տրվում էր նրան Բաբիլոնի թագավոր կողմանե օր ըստ օրե մինչև նրա մահվան օրը, նրա կեանքի բոլոր օրերումը» (Երեմիա 52.31-34):
Այս կինը ևս մեղքի գերության մեջ էր..
Ես պարզապես չէի կարողանում հավատալ, որ Աստվածաշնչում նման խոսք գոյություն ունի:
Այսինքն, երբ որ Աստված տեսնում է. իսկ Նա տեսնում է ամեն ինչ:
Աստված ամեն ինչ տեսնում է…»: