Ինչպե՞ս հաղթահարել ատելությունը
Միացրե՛ք ամենօրյա նորություններ և կտեսնեք՝ պարզապես անհնար է չնկատել, թե որքա՜ն ատելությամբ է լցված աշխարհը: Մի ազգն ատում է մյուս ազգին, մեկ էթնիկ խումբը՝ մյուսին, մի քաղաքական թևը մյուսի վրա ատելության խոսքեր է շպրտում: Եվ որքան շատ ես տեսնում այս ամենը, այնքան ավելի սովորական է այն դառնում քեզ համար: Հեշտությամբ կարելի է տեսնել, որ որոշ մարդիկ ուղղակի հաճույք են ստանում այդ ատելության մթնոլորտից:
Կհիշե՞ք մեր մեծերի խորհուրդներից՝ մի՛ ատիր մարդկանց, այլ ատիր նրանց ճանապարհները: Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչն այս մասին: Իրականում Աստվածաշունչը մարդկանց ատելու վերաբերյալ միայն մեկ պատասխան ունի՝ մի՛ ատեք:
«Ատելությունը կռիվներ է գրգռում, բայց սերը ծածկում է բոլոր հանցանքները»: Առակաց 10.12
«Լսե՞լ եք, որ ասվեց. «Սիրի՛ր քո դրացուն և ատի՛ր քո թշնամուն»: Բայց Ես ձեզ ասում եմ. Սիրեցե՜ք ձեր թշնամիներին, օրհնեցե՜ք ձեզ անիծողներին, բարի՜ք արեք ձեզ ատողներին և աղոթեցե՜ք նրանց համար, ովքեր վատ են վարվում ձեզ հետ և հալածում: Որպեսզի ձեր երկնավոր Հոր որդիները լինեք, քանզի Նա Իր արևը ծագեցնում է և՜ չարերի, և՜ բարիներ համար»: Մաթ. 5.43-45
«Նա, ով ասում է, թե լույսի մեջ է, և ատում է իր եղբորը, նա դեռևս խավարի մեջ է: Նա, ով սիրում է իր եղբորը, լույսի մեջ է բնակվում, և նրա մեջ գայթակղության պատճառ չկա: Իսկ նա, ով ատում էիր եղբորը, խավարի մեջ է քայլում ու չգիտի, թե ուր է գնում, որովհետև այդ խավարը կուրացրել է նրա աչքերը»: Ա Հով. 2.9-11
«Եթե մեկն ասում է, «Ես սիրում եմ Աստծուն» և ատի իր եղբորը, նա ստախոս է, քանի որ, եթե չի սիրում իր եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, ում չի տեսնում: Ու Նրանից ունենք այս պատվիրանը, թե նա, ով սիրում է Աստծուն, իր եղբորն էլ պետք է սիրի»: Ա Հով. 4.20-21
Հեղինակ՝ Ստեֆան Լենգ
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աննա Հովհաննիսյանը