Ինչպե՞ս ճշմարտապես ներել
Որտեղ էլ ես խոսեմ ներման մասին, ջրի երես են դուրս գալիս զայրույթ, վերքեր և անցյալի ցավ մարդկանց կյանքերում: Ես ստանում են նամակներ, հաղորդագրություններ, որտեղ մարդիկ խոստովանում են ինձ իրենց հոգևոր վերքերի և սպիերի մասին: Եվ քանի որ բազում մարդկանց մոտ այնքան մեծ է զգայական արձագանքը ներման թեմայի շուրջ, ես ստիպված եմ լինում վերադառնալ այս թեմային նորից ու նորից:
Որպես քրիստոյաներ՝ մենք կանչված ենք ներելու, քանի որ մենք առաջինն ենք ներում ստացել:
Ուզում եմ խոսել իրական ճշմարիտ ներման մի քանի սկզբունքի մասին:
Խորհեք այն մասին, թե ինչպես են ներել ձեզ: Այն փաստը, որ Աստված ներել է ձեզ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, պետք է ձեզ լցնի պատրաստակամությամբ՝ ներելու ուրիշներին:
Ընդունեք այլ մարդկանց անկատար լինելը: Հրաժարվեք վրեժ լուծելու հնարավորությունից: Մի փորձեք մարդկանց վրա բարդել չափանիշներ, որոնք նրանք ունակ չեն կատարելու:
Սթափ գնահատեք ինքներդ ձեզ: Դուք նույնպես կատարյալ չեք և նույնպես չեք համապատասխանում այլ մարդկանց սպասումներին:
Քաղեք լավատեսական դասեր… բացասական փորձից անգամ:
Ազատ արձակեք մեղքի բեռը, որը դուք պահում եք ձեր սեփական անձի և ուրիշների դեմ: Մեղավորության զգացումը պահում է մարդու ուժը: Իսկ ազատագրումն ազատություն է բերում:
Մի խուսափեք ապագա կոնֆլիկտներից: Սա ոչ կատարյալ մարդկանց կյանքի մի մասն է: Ներումը դուք ստիպված եք լինելու շատ անգամ գործի դնել ձեր կյանքում: Որքան շատ փորձառություն դուք ունենաք, այնքան ավելի լավ և արագ կկարողանաք ներել:
Կանգնեք նոր ճանապարհի վրա: Ազատության և ներման մեջ դուք կստանաք դասեր ձեր փորձառությունից և կապրեք մի կյանքով, որն առավել նման է Քրիստոսի կյանքին: Սիրեք ուրիշներին, ինչպես ինքներդ ձեզ: Ներեք, ինչպես դուք էլ ներված եք:
Ինչպե՞ս է հնարավոր ներել: Գուցե ձեզ վիրավորողը ձեր ծնողն է, ընկերը, ընտանիքի անդամը, ընկերը (ընկերուհին), աշխատակիցը, ղեկավարը… կամ էլ դուք ինքներդ:
Ինքներդ ձեզ լավություն արեք, Աստծո օգնությամբ և շնորհով ներեք… ԱՅՍՕՐ…
Ռոն Էդմոնսոն