Բոլորս ունենք «չօգտագործված» կարողություններ: Գուցե՞ դու դեռ չես հստակեցրել քո Աստվածատուր ունակությունները: Կամ գուցե՞ դու ունես ունակություններ, որոնք անտեսել ես կյանքի հանգամանքների բերումով:

Բայց Աստված հստակ նպատակով քեզ է տվել այդ ունակությունները. Նա ուզում է, որ դու դրանք օգտագործես Իրեն և ուրիշներին ծառայելու համար: Գոյություն ունի երեք եղանակ, որոնցով դու կարող ես սկսել գործածել քո ունակություններն  Աստծո փառքի համար:

1. Ցուցակագրի՛ր քո ունակությունները

Կազմի՛ր ցուցակ, թե որ կարողություններումդ ես դու լավ ինքնադրսևորվում։ Այսօրվա երիտասարդներին ես ցանկանում եմ ասել, որպեսզի նախապատրաստվեն գալիք ապագային՝  իմանալով իրենց ուժեղ և թույլ կողմերը: Հաշվի առեք այն հնարավորությունները, որոնք Աստված է ձեզ տվել: Եթե խնդիրներ ունեք ձեր կարողությունները ճանաչելու հարցում, օգնություն խնդրեք ձեր մտերիմներից:

2. Նվիրաբերի՛ր քո ունակությունները

«Արդ աղաչում եմ ձեզ, եղբարք, Աստուծոյ ողորմութիւնովը, որ ձեր մարմինները ներկայացնէք կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ, որ է ձեր բանաւոր պաշտօնը» (Հռոմեացիներ 12.1): Ասա՛ Աստծուն. «Դու ես ինձ շնորհել այս ունակությունները: Հիմա ես դրանք հանձնում եմ Քեզ: Ես ուզում եմ դրանք օգտագործել այն նպատակի համար, որի համար դրանք տրվել են ինձ»:

3. Զարգացրո՛ւ քո ունակությունները

Սա նշանակում է կատարելագործում և զարգացում: Ցանկացած ունակություն, որն Աստված է քեզ տվել, կարող է կատարելագործվել օգտագործման միջոցով: Ժողովող 10.10-ում ասվում է. «Եթէ կացինը բթացել է, եւ նա չ’սրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է»:

Աստված հսկայական ներդրումներ է կատարել քո մեջ: Նախ՝ Նա ստեղծել է քեզ: Երկրորդ՝ Նա քեզ կազմավորել է հոգևոր պարգևներով և եզակի անհատականությամբ: Եվ որ ամենակարևորն է՝ Նա ուղարկել է Հիսուսին քեզ համար խաչվելու:

Աստված անհավանական ներդրում է կատարել քո կյանքում: Եվ Նա ակնկալում է ներդրման վերադարձ: Նա մի օր հարցնելու է քեզ. «Ինչպե՞ս վարվեցիր քեզ տրված շնորհների հետ: Ինչպե՞ս օգտագործեցիր դրանք՝ Ինձ պատվելու, ուրիշներին ծառայելու, ապրուստ վաստակելու և օրինակ լինելու համար»:

Հիսուսն ասում է. «Երանի այն ծառային, որ իր տէրը՝ երբոր գայ, այնպէս անելիս գտնէ նորան» (Ղուկաս 12.43):

Աստված ուզում է օրհնել քո կյանքը: Երբ Աստված նայում է քեզ, ուզում է տեսնել, որ դու օգտագործում ես քո ունակություններն այնպես, ինչպես Նա է նախատեսել:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.