Այսօր առավոտյան նախաճաշելիս նկատեցի մանկական գիրքը, որը կրտսեր դուստրս թողել էր սեղանին: Գունավոր զարդարված գրքի շապիկին գրված էր. «Հարյուր հայտնագործություններ, որոնք փոխեցին մեր աշխարհը»: Այս անվանումը գրավեց իմ ուշադրությունը, այդ պատճառով ես որոշեցի կարդալ ու իմանալ, թե ինչ հետաքրքիր բան կա այդտեղ: Բացելով գրքի առաջին պատահած էջը՝ ես հանդիպեցի մի հետաքրքիր պատմության, որը ներկայացնում էր, թե ինչպես կողմնացույցի հայտնագործությունը փոխեց մեր աշխարհը:

Գուցե դուք արդեն գիտեք այն, ինչ պատմելու եմ: Պարզվում է, որ մեր երկիրը հիշեցնում է հսկայական մի կլոր մագնիս, որի կենտրոնը գտնվում է Հյուսիսային բևեռում: Քրիստոսի ծնունդից դեռևս 200 տարի առաջ Չինաստանում բացահայտում են, որ գդալները, որոնք պատրաստված են քարի մագնիսային հանքատեսակից, հարթ մակերեսի վրա գտնվելիս սկսում են պտտվել, ինչի արդյունքում մեկ ուղղությամբ են կանգնում:

14-րդ դարում Եվրոպայում ծովագնացներն էլ իրենց հայտնագործությունն են անում: Նրանք վերցնում են բարակ սլաք, այն ամրացնում ասեղի վրա, իսկ սլաքի ծայրին փոքրիկ մագնիս: Սլաքը ճիշտ հավասարակշռության վրա գտնվելիս սկսում էր պտտվել և կանգ էր առնում այնպես, որ մշտապես հյուսիսն էր ցույց տալիս: Այս հայտնագործությունը շրջադարձային է դառնում ողջ ծովագնացության բիզնեսի համար և բացահայտում նոր, նախկինում դեռևս չլսված հնարավորություններ:

Ժամանակի հետ գործիքը կատարելագործելով՝ մարդիկ հասկանում են, որ Հյուսիսային բևեռում կա մագնիսական ուժ, որը դեպի իրեն է քաշում մագնիսով սլաքը: Այսպես էլ ի հայտ է գալիս կողմնացույցը: Կոլումբոսի կողմից Ամերիկայի բացահայտումը 15-րդ դարում անհնարին կլիներ առանց պարզ, բայց ճանապարհորդության մեջ անհրաժեշտ այս գործիքի:

Այդ ժամանակից կողմնացույցը ապահովում է առաջընթաց՝ նոր հողերի ուսումնասիրության, ճանապարհորդությունների և ծովային առևտրական ճանապարհների ապահովման համար: Շնորհիվ պարզունակ փոքրիկ մագնիսի սլաքի, որն արագորեն ցույց էր տալիս Հյուսիսային բևեռը, ծովագնացությունը դառնում է ավելի հեշտ, արագ ու հուսալի: Այդ պատճառով էլ կողմնացույցը պատկանում է 100 հայտնագործությունների շարքին, որոնք փոխել են աշխարհը:

Բայց կա մի հետաքրքիր փաստ, որը քչերը գիտեն. որքան կողմնացույցը մոտ է Հյուսիսային բևեռին, այնքան ավելի վատ է աշխատում: Այդպիսով՝ Հյուսիսային բևեռից 1100 մղոն հեռավորության վրա կողմնացույցը սկսում է խախտվել, իսկ եթե շարունակվում է դեպի Հյուսիսային բևեռ տանող ճանապարհը, ապա կողմնացույցը ընդհանրապես դադարում է աշխատել: Այլ խոսքերով՝ որքան մոտ է նպատակը, այնքան ավելի վատ է նավիգացիան:

Այս հոդվածը կարդալով՝ ակամայից հիշեցի մի հետաքրքիր տեղ Աստվածաշնչից: Հեռավոր արևելքում, Հիսուսի ծնունդի ժամանակ, մոգերը տեսնում են աստղը և որոշում հետևել նրան: Այն շատ օրեր առաջնորդում է նրանց, շաբաթներ, իսկ գուցե և ամիսներ: Սա ամենահուսալի կողմնացույցն էր, որ երբևէ գոյություն ուներ:

Եվ ահա երկար ճամփորդությունից հետո, երբ մոգերը արդեն քայլում էին հրեական հողերով և մոտենում Բեթղեհեմին՝ գրեթե հասնելով իրենց նպատակին, աստղը վերանում է ու, հետևաբար, դադարում իրենց ճանապարհը ցույց տալ: Չիմանալով ինչ անել՝ մոգերը գնում են Հերովդեսի մոտ՝ նրանից իմանալու ճանապարհը:

Նրանք գրեթե նպատակին էին հասել, երբ իրենց «կողմանցույցն» անհետանում է: Գուցե հիասթափությունն է նրանց պարուրում. ո՞ւր կորավ առաջնորդող աստղը: Մի՞թե Աստված այլևս չի առաջնորդելու: Եվ Հերովդեսի հետ հանդիպումից մի կարճ ժամանակ անց աստղը նորից սկսում է երևալ ու բերել նրանց Փրկչի մոտ:

Եթե կորցրել ես տեսիլքդ կամ ուղղությունդ, եթե քո կյանքում լռության շրջան է, ուրեմն դու գրեթե հասել ես նպատակիդ: Հիշիր Հայրոսի պատմությունը. որքան մոտ ես հրաշքին, այնքան ավելի վատ են հանգամանքները: Օ՜, նախկինում աստղը առաջնորդում էր մեզ… Նախկինում ավելի հեշտ էր գնալ…

Այո՛, որքան մոտենում ես Հյուսիսային բևեռին, այնքան ավելի վատ է աշխատում կողմնացույցը: Սակայն այդ «կապի» կորուստը չի նշանակում, որ դու դադարել ես լսել Աստծուն, կամ որ Աստված այլևս չի զբաղվում քո գործով, կամ որ դու կորել ես: Այլ դա խոսում է այն մասին, որ դու գրեթե հասել ես նպատակին: Շուտով նորից կտեսնես աստղը ու կուրախանաս:

Եթե կարդում ես այս տողերը, և քո կյանքում փակուղի է, Աստված ասում է քեզ այսօր. «Շարունակի՛ր գնալ, որովհետև դու կանգնած ես մեծ ճեղքման շեմին»:

Ռոման Սավոչկա

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.