Դու ի՞նչ կասես
Յուրաքանչյուրն էլ միևնույն հարցի շուրջ երկու տեսակետ ունի, որոնք հիմնականում հակասական են: Եթե ինչ-որ մեկը քեզ Հիսուսի մասին հարցներ, դու ի՞նչ կասեիր: Դու կպատմեի՞ր, որ Նա Աստծո Որդին է, Ով եկավ աշխարհ, որ քո մեղքերը ների:
«Հիսուսն իր աշակերտների հետ դուրս եկավ ու գնաց Փիլլիպեի Կեսարիայի գյուղերը: Ճանապարհին հարցնում էր իր աշակերտներին ու ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ եմ Ես»: Եվ նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք էլ ասում են՝ Եղիան, ուրիշները՝ մարգարեներից մեկը»: Մարկոս 8.27-28:
Հիսուսն այս հարցը չտվեց՝ եսասիրությունից ելնելով: Նա սա հարցնում էր, որ տեսնի՝ արդյոք աշակերտները կբարձրաձայնե՞ն, թե ուրիշներն ինչ են խոսում կամ իրո՞ք նրանք իրենց սրտում հավատում են, որ Նա օծյալ է:
Իսրայելը պատմության մեջ հայտնի է որպես Աստծո ուղարկած մարդկանց մերժող՝ սկսած Հովսեփից, հետո՝ Մովսես, Դավիթ թագավոր, մարգարեներ և վերջապես՝ Հիսուս: Իսկ հիմա այս մարդիկ, որ ընտրեցին հետևել Հիսուսին, արդյո՞ք պատրաստվում էին Նրան Աստված կոչել:
Շատերը կլինեն, որ իրենց կկոչեն քրիստոնյա, բայց կասեն, որ Հիսուսը Աստծո Որդին չէ: Նրանք կասեն, որ Նա լավ ուսուցիչ էր, որ շատ լավ գործեր է կատարել, բայց Նրան Աստված չեն կոչի: Ի՞նչ կասեիր դու, եթե Հիսուսը քեզ հարցներ: Դու Նրան Աստված կկոչեիր, թե՞ Աստծո Օծյալ:
Մեր սրտից է գալիս, թե մենք ինչ կարտահայտենք: Եթե անգամ շրջապատդ չհամաձայնվի քեզ հետ, որպես քրիստոնյա՝ իմացի՛ր, թե ինչին ես դու հավատում և մինչև վերջ կանգնի՛ր ու դավանի՛ր քո բերանով: Հնարավոր է՝ դա շատերի կողմից ընդունելի չլինի, բայց դա է ճշմարտությունը, և Աստված կպատվի քեզ:
Աղբյուրը՝ dailywalkdevotion.com
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը