Քանի որ գոյություն ունեն ծոմի մասին բազում ոչ ճիշտ պատկերացումներ, սկզբում պետք է հասկանալ, թե ինչ չէ ծոմը:

Ծոմը պարզապես կերակուրից հրաժարվել չէ:

Այդ դեպքում՝ դա պարզապես դիետա է, հնարավոր է՝ նույնիսկ սով, բայց ոչ՝ ծոմ:

Աստվածաշնչյան ծոմը կերակուրից հրաժարվելն է հոգևոր նպատակներով:

Ծոմը միշտ եղել է Աստծո հետ մեր ունեցած փոխհարաբերությունների անբաժանելի մասը: Սաղմոսներում երևում է, թե ինչպես է ծոմը Դավթի կյանքում առավել խորը, մտերիմ և ուժեղ հարաբերություններ ստեղծում Աստծո հետ:

Մաթևոսի Ավետարանի 6-րդ գլխում Հիսուսը բերում մոդել, թե ինչպես պետք է ապրեն Աստծո զավակները: Դա իր մեջ ներառում է երեք բան, որ պետք է անի քրիստոնյան՝ ողորմած լինի, աղոթի, ծոմ պահի: Նա ասում է. «Երբ ողորմություն անես…», «Երբ աղոթես…», «Երբ ծոմ պահես…»:

Նա ցույց է տալիս, որ ծոմը, ինչպես աղոթքն ու ողորմությունը, հանդիսանում է քրիստոնեական կյանքի բնական մասը: Պետք է ծոմապահությանը նույնքան ուշադրություն դարձնել, որքան աղոթքին և ողորմությանը:

Ծոմը անհրաժեշտ է յուրաքանչյուրին:

Երբ փարիսեցիները հարցրին Հիսուսին, թե ինչո՞ւ Նրա աշակերտները ծոմ չեն պահում, Նա պատասխանեց.«Մի՞թե կարող եք հարսանիքի տղաներին, քանի որ փեսան նրանց հետ է, ծոմ պահել տալ։ Բայց օրեր կգան, երբ որ փեսան վեր կառնվի նրանցից. ապա այն օրերումը ծոմ կպահեն»: Ղուկաս 5.34-35:

Այն օրերումը ծոմ կպահեն… Հիսուսը սպասում էր, որ Իր աշակերտները կանեն այն, ինչ անում է Ինքը: Նա ծոմ էր պահում, և Պետրոսի խոսքերի համաձայն՝ Հիսուսը մեզ համար օրինակ է ամեն բանում (Ա Պետրոս 2.21):

Կա ևս մեկ կարևոր բան Մաթևոս 6-րդ գլխում ծոմի մասին: Աստված սիրում է հատուցել, պարգևատրել: Նա ասաց, որ երբ աղոթելը, ողորմություն անելը և ծոմապահությունը դառնան քո կյանքի մասը, Նա կհատուցի քեզ հայտնապես:

Ծոմը հիասքանչ բաներ է անում:

Ծոմի միջոցով դու կարող ես ֆիզիկական բժշկություն ունենալ, առողջ լինել, ֆինանսական բարեկեցություն ստանալ և Աստծո օրհնությունն ամեն գործերում:

Եթե դու ուզում ես Աստծուն ավելի մոտ լինել կամ էլ կարիք ունես հոգևոր ճեղքման, հիշի՛ր՝ ոչ մի անհնարին բան քեզ համար չի լինի, եթե վարժվես ծոմապահության մեջ:

Ծոմը իրականում զորության գաղտնի աղբյուր է:

Աղբյուրը՝ bogoblog.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.