Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին», – ասել է նա` ցավակցելով զոհվածների հարազատներին:
«Խաղաղությունը հնարավոր է, երբ վայր են դրվում զենքերը և մտնում են երկխոսության մեջ»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։ Նա նաև ասել է, որ շարունակում են աղոթել ուկրաինացի տառապյալ ժողովրդի և «պատերազմից արյունով լցված ցանկացած հողի խաղաղության համար»: