«Բժշկությունը աշխատանք է, ոչ թե անգործ սպասում»:

«Դուք կարող եք օգուտ քաղել ամենադաժան հետապնդումներից անգամ: Մի խելագարվեք ցավից ու չարությունից, մի ընկեք ընկճախտի մեջ, քնից մի զրկվեք և մի հրաժարվեք ձեր երազանքներից: Դերերով փոխվեք»:

«Ձեզ տանջողները ցանկանում են ոտնատակ անել ձեզ: Թույլ մի տվեք դա նրանց՝ օգտագործեք նրանց՝ որպես ձեր անձնական խրախուսողներ»:

«Քննադատությունն ու ծաղրանքը ցավալի երևույթներ են: Բայց այդ ցավը սովորեցնում է մեզ կարեկցանք, սրտացավություն, հասկացողություն և գոհություն»:

«Եթե չկա մեկը, ում հետ կարող եք զրուցել, այդ դեպքում՝ բացասական մտքերը դառնում են կպչուն մտքեր: Անգամ այն մանրուքները, որոնց սովորաբար ոչ ոք ուշադրություն չի դարձնում, վերածվում են գլոբալ խնդիրների»:

«Այսպիսին է կյանքը մերօրյա աշխարհում՝ մենք ընտանիքի, հասարակության, ժողովրդի, աշխարհի մի մասն ենք: Պետք չէ ձևացնել, թե մենք ուրիշ մարդ ենք: Դուք ունեք ձեր տեղը երկրի վրա»:

«Դուք կարիք չունեք հարցնելու ուրիշներից՝ ով եք դուք, և որոնք են ձեր արժեքները»:

«Բոլորն ունեն իրենց ուժեղ ու թույլ կողմերը, բոլորին ինչ-որ բան պակասում է: Իմ խորհուրդն է ձեզ՝ զարգացրեք ձեր ուժեղ կողմերը: Եվ այդժամ ձեզ տանջողների բոլոր հարձակումները ձեր տկարությունների վրա՝ իմաստ չեն ունենա»:

«Եթե սեփական անձիդ հանդեպ սերը հասել է ինքդ քեզնով զուտ կլանված լինելուն, ուրեմն դա վերածվում է փառասիրության»:

«Հույսը՝ Նրա պարգևն է մեզ, պատուհան, որի միջով մենք նայում ենք այս աշխարհին»:

Մտքեր Նիք Վույչիչի «Եղիր ուժեղ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.