Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հուլիսի 24-ից մահմեդական հավատացյալները կկարողանան աղոթել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթում:

Նախկինում Սուրբ Սոֆիան քրիստոնեական եկեղեցի էր, սակայն 1453 թվականին օսմանների առաջնորդ Մեհմեթ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը և այն դարձրել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք ու կարգադրել է եկեղեցին դարձնել մզկիթ:

Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի օրոք Այա Սոֆիան վերածվել է թանգարանի, բայց երեկ թուրքական դատարանը տաճարին վերադարձրել է մզկիթի կարգավիճակը:

«Հիմք առնելով դատարանի վճիռը, մենք նախագահական հրահանգով Այա Սոֆիան դարձնում ենք մզկիթ, այսպիսով, 86 տարի տևած դադարից հետո այն նորից մզկիթ է, ինչը Մեհմեդ Երկրորդ Բարեպաշտի կամքն էր», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Միջազգային համայնքը, ուղղափառ եկեղեցու առաջնորդները քննադատել էն Այա Սոֆիան թանգարանից մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես վերածվել է մզկիթի։ Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի պետական խորհուրդը, գրում է ՌԻԱ Նովոստի- ն ։

«Պետական խորհրդի եզրակացության մեջ նշված է, որ Այա Սոֆիան կադաստրում գրանցված է որպես մզկիթ, եւ ընդգծվում է, որ այդ կարգավիճակն անփոփոխ է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.