Աստված կարիք չունի կատարյալ պայմանների, որպեսզի իրականացնի Իր աշխատանքը: Նա կարող է իրականացնել Իր ծրագրերն ու նպատակներն անկախ հանգամանքներից:

Քրիստոնեական միաբանությունն Աստծո համար առաջնային նշանակություն ունի: Եթե մենք՝ եկեղեցին, միաբան լինենք, մեզ ոչ մի բան չի կարող կանգնեցնել:

Աստված վարձահատույց է լինում Իրեն փնտրողներին: Ուրեմն՝ փնտրեք Նրան:

Աստծո օրհնությունների եռուն շրջանում անգամ ամեն բան կատարյալ չի լինի: Մենք կյանքում խնդիրներ և դժվարություններ կունենանք:

Աստված պատասխանում է, երբ Իր ժողովուրդն աղաղակում է Իրեն: Ուրեմն՝ աղոթեք: Իսկ հետո նորից աղոթեք:

Այսօրվա հոգևոր հաղթանակները չեն երաշխավորում վաղվանը: Թող ձեր սրտերն ուղղված լինեն Աստծուն: Մի՛շտ:

Աստված տիրում է և թագավորում՝ անկախ արտաքին հանգամանքներից: Թույլ մի տվեք երևույթները ձեզ մոլորեցնեն, դրանք կարող են խաբուսիկ լինել:

Աստված վարձատրում է համբերությունը: Անկախ մեր առաջնայնություններից՝ Աստված ուզում է, որ մենք համբերել սովորենք, իսկ Նա, ակնհայտորեն, չի շտապում:

Ոչ բոլորին է դուր գալիս, երբ Աստված նոր բան է անում: Ընդդիմություն միշտ կլինի:

Երբեմն Աստված Իր զորությունն արտահայտում է գերբնական ձևով: Օրինակ՝ Նա դա արեց աստվածաշնչյան պատմության անդամալույծի համար: Եվ Նա դա կարող է նորից անել:

Անկախ նրանից, թե որքան մեծ են արգելքները, Աստված դրանցից էլ մեծ է: Նա շատ ավելի մեծ է ցանկացած արգելքից, որի հետ մենք կարող ենք երբևիցե բախվել:

Թոմ Կռոյտերի «Տալլինյան արթնությունը» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.