Հոգեբանական փլուզումից պահողը հավատքն է
Աստծո համար սիրելի ու թանկ մարդ, ե՛կ այսօր խորհենք հավատքի մասին։
Ծանր ու դժվարին ժամանակներում մարդուն հոգևոր անկումից և հոգեբանական փլուզումից պահող ամենակարևոր միջոցը հավատքն է։ Հավատքն է մեզ ամրացնում։ Հավատքն է մեզ ուժ տալիս առաջ շարժվելու, վերականգնվելու և կրկին զորանալու։
Իսկ ինչպե՞ս է ծնվում և զորանում մարդու հավատքը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հավատքը Աստծո Խոսքը լսելուց է գալիս։ Ո՛չ թե այս կամ այն ոգևորող ու ոգևորված քարոզչին լսելուց, ո՛չ թե այս կամ այն կասկածելի մարգարեություններն ու մարգարեներին լսելուց, այլ Աստծո Խոսքից։
Կարդա՛ Աստվածաշունչ, մտորի՛ր կարդացածիդ վերաբերյալ, հարցե՛ր տուր Աստծո Խոսքի ուսուցիչներին և կտեսնես, թե ինչպես է զորանում և ամրանում հավատքդ։
Օրհնություն բոլորիդ։
«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո խոսքից»։ Հռոմեացիներին 10.17
Արման Մանուկյան