Հիսուսը չի եկել ամաչեցնելու մեղավորներին, այլ՝ փրկելու. Ռեյնհարդ Բոնկե
Հակոբի աղբյուրի մոտ այն կինը մեծ վիճաբանող էր: Կրոնական հարցեր տալը, կրոնի մասին փաստարկներ բերելը նրա սիրելի գործն էր:
Բայց բուն հարցը լիովին այլ է: Հիսուսը կրոնավոր մեկը չէր, այլ Փրկիչն էր: Նա չէր եկել կրոնը փրկելու, այլ՝ փրկելու մարդկանց: Մարդկային սիրտը նման է լճի, որի շուրջն ամբարտակ կա: Մենք տեսնում ենք գեղեցիկ և հանդարտ մակերեսը, բայց Հիսուսը տեսնում է ավելին: Նա տեսնում է ողջ աղբը, որ կա հատակին:
«Գնա և կանչիր քո մարդուն». պատվիրում է Հիսուսը (Հովհաննես 4.16): Կինը ցնցվում է և հավանաբար մտածում այդ պահին. «Սա այն եկեղեցին չէ, որ ես ճանաչում եմ»: Հիսուսն ասում է նրան. «Հինգ մարդ ես ունեցել»:
Այդ պահին Նա քաշելով հանում է կնոջ սրտի հատակի խցանը, և կեղտոտ այդ նստվածքը սկսում է դատարկվել: Ողջ անպարզությունը, կռապաշտությունը, պիղծ ցանկությունները, խաբեությունը, կեղծավորությունը, ատելությունը, անարդարությունը, նենգությունը, սուտը, թմրանյութերը և խաբկանքը ցամաքում են. փոխարենը նրա սիրտը լցվում է կենդանարար, շողշողուն ջրով՝ կյանքով, առողջությամբ, խաղաղությամբ:
Ամեն մեռած գործեր դուրս են վռնդվում, կինը ազատ է արձակվում:
Խնդրում եմ՝ լսե՛ք. Հիսուսը չի եկել ամաչեցնելու մեղավորներին, այլ՝ փրկելու մեղավորներին: Եկեղեցիներն ու եկեղեցական պատերը չեն փրկում մեզ, որովհետև ոչ մի եկեղեցի չի մահացել մեզ համար: Հիսուսն է մահացել մեզ համար: Նա չի եկել՝ ոստիկանի պես ձերբակալելու մեզ. Նա մեզ ազատ է արձակում: Նա ամենակարող Փրկիչ է:
Աստված օրհնի ձեզ: