• Տղայի թաղումը․

«12 Եւ երբոր մօտեցաւ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում՝ իր մօր միածնունդ որդին. Եւ նա որբեւայրի էր. Եւ քաղաքիցն էլ մի մեծ բազմութիւն կար նորա հետ։ 13 Եւ Տէրը նորան տեսաւ՝ գթաց նորա վերայ եւ ասեց նորան. Մի լար։ 14 Եւ մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. Եւ տանողները կանգնեցին. Եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։ 15 Եւ մեռելը վերկացաւ, նստեց եւ սկսեց խօսել. Եւ նորան տուաւ իր մօրը» /Ղուկաս 7․12-15/։

  • Աղջկա թաղումը

«52 Եւ ամենքը լաց էին լինում եւ նորա վերայ սուգ անում. Եւ նա ասեց, Լաց մի լինիք, մեռած չէ, այլ քնած է։ 53 Բայց ծաղր էին անում նորան, գիտենալով՝ որ մեռել է։ 54 Իսկ նա ամենքին դուրս հանեց, եւ նորա ձեռքիցը բռնելով՝ կանչեց եւ ասեց. Աղջիկ, վեր կաց. 55 Եւ նորա հոգին դարձաւ, եւ նա իսկոյն կանգնեց. Եւ հրամայեց, որ նորան բան տան ուտելու։ 56 Եւ նորա ծնողքը զարմացան. եւ նա պատուիրեց, որ ոչ ոքի չ’ասեն եղածը» /Ղուկաս 8․52-56/։

  • Ղազարոսի թաղումը․

«Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. Եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։ 39 Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։ 40 Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։ 41 Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ 42 Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։ 43 Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ 44 Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ» /Հովհաննես 11․38-44/։

  • Հիսուսի թաղումը․

«Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ 6 Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ,  ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ 7 Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը․․․» /Մատթեոս 28․ 5-7/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.