Հիսուս Քրիստոսը՝ մեր արդարության միակ Միջնորդը
«Ոչ թե արդարության գործերից, որ մենք արինք, այլ իր ողորմության համեմատ փրկեց մեզ մյուս անգամ ծնվելու ավազանով, և Սուրբ Հոգու նորոգությունով» (Տիտոս 3. 5):
Հիսուսը հարություն առավ որպես մեր միակ Արդարություն՝ Աստծուն հաճեցնելու մեր միակ միջոց:
Հայրը Հիսուսի մասին ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթեոս 3.17): Պողոս առաքյալն իր նամակներում կրկին ու կրկին հիշեցնում է այս մասին՝ ուսուցանելով, որ Աստծո առջև մեր միակ արդարությունը Քրիստոսն է:
«Բայց հիմա առանց օրէնքի Աստուծոյ արդարութիւնը յայտնուած է, օրէնքից եւ մարգարէներից վկայուած լինելով. Այսինքն Աստուծոյ արդարութիւնը որ Յիսուս Քրիստոսի հաւատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վերայ, որ հաւատում են. որովհետեւ խտրութիւն չ’կայ։ Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3.21-24):
Առաքյալն ասում է. «Իմ արդարությունը օրենքից է, բայց Քրիստոսի կողմանե արդարությունը գալիս է հավատքի հիման վրա»:
Մենք կարող ենք բարիք անել աղքատներին և կարիքավորներին, մենք կարող ենք բարի լինել, մենք կարող ենք լավ և պատվաբեր մտքեր խորհել: Մենք կարող ենք ինքներս մեզ համոզել, որ այս բարի գործերը կօգնեն մեզ փրկվել դատաստանի օրը:
Ո՛չ։ Անգամ, նույնիսկ եթե ես տարիներ շարունակ ապրեի առանց Աստծո Խոսքի՝ իմ մտքի նորոգման, և գործեի այս ամենը, միևնույն է, դա ինձ փրկության երաշխիք չէր լինի: «Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը» (Տիտոս 3.5):
Ես չեմ խոսում այս մասին ուղղակիորեն: Ցանկացած մարդու համար կործանարար է լսել. «Քո բարի գործերը չեն փրկի քեզ»: Իրոք, մենք ոչ ոքի չենք կարող համոզել սա: Համոզիչ լինելու համար պահանջվում է Աստծո ողորմած հրաշքը և այն աշխատանքը, որը պետք է կատարի Սուրբ Հոգին:
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը