Հին Ուխտից ամենաշատ մեջբերվող խոսքը Նոր Կտակարանում
Հին Ուխտից ամենաշատ մեջբերվող խոսքը Նոր Կտակարանում հետևյալն է․
«Տէրն ասեց իմ Տիրոջը, իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ» /Սաղմոս 109․1/։
Այն մեջբերվում է․
· «Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ» /Մատթեոս 22․44/։
· «Որովհետեւ ինքը Դաւիթ Սուրբ Հոգովն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ» /Մարկոս 12․36/։
· «Եւ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքումն ասում է. Տէրն իմ Տիրոջն ասեց՝ Իմ աջ կողմը նստիր, Մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ» /Ղուկաս 20․42-43/։
· «Որովհետեւ ոչ թէ Դաւիթը վեր ելաւ երկինքը. Բայց ինքն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմին նստիր, Մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ» /Գործք․ առ․ 2․34-35/։
· «Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։ Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ» /Ա Կորնթ․ 15․25-26/։
· «Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ» /Եբր․ 1․13/։
Այս համարն օգտագործել է Հիսուսը՝ որպես Իր աստվածային բնության հաստատում, ինչպես նաև Պողոսն ու Պետրոսը։