Առանց Աստծո ժողովրդի հեզ սրտի՝ վերածննդի քամին ազգերի մեջ թափանցելու ճանապարհ չի գտնի:

Հեզությունը խիստ կարևորվում է չորս մեծագույն հանգամանքներով:

Նախ՝ հեզությունն Աստծո սրբության մասին գիտելիքի բնական արձագանքն է: Ռումինիայի մի երիտասարդ քրիստոնյա ասել է. «Հեզությունն իմ բնական վիճակն է դառնում լոկ այն ժամանակ, երբ ճանաչում եմ Աստծո իրական լինելը»:

Եսային «տեսավ Տիրոջը» և խոնարհվեց: Անդրե Մյուրին խոնարհությունը սահմանում է՝ որպես «անձի ընկղմվելն Աստծո ամեն բան լինելու ընկալման մեջ: Ամենասուրբն ամենախոնարհն է»:

Հովհաննես Մկրտիչն ասաց. «Պետք է, որ նա մեծանա, իսկ ես՝ նվազեմ» (Հովհաննես 3.30): Ճշմարիտ հեզությունը ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Հիսուսն ամեն բան լինի ամեն բանի մեջ:

Երկրորդ՝ հեզությունը Հիսուսի էությունն ու բնության ամենաօրինակելի հատկանիշն է: Նա է հեզության ամենաճշմարիտ արտահայտությունը: Հիսուսն է, էր և միշտ լինելու է Աստված: Սակայն Նա խոնարհվելով՝ մարդացավ: Նա կոչվում է Էմմանուէլ, այսինքն՝ Աստված մեզ հետ է: Փառքի Արքան դարձել էր մարդկանց ծառան. Նա Իր անձը խոնարհեցրեց մինչ ի մահ, նույնիսկ Խաչի անարգ մահվանը մատնեց: Ողջ պատմության մեջ հեզության ավելի մեծ պատկեր չկա: Մենք պետք է Հիսուսին նայենք. Նրան նայելով է, որ Նրան նմանվելու փափագ կունենանք: Իսկ Նրան նմանվել նշանակում է՝ լինել հեզ, հլու և սրտով խոնարհ:

Երրորդ՝ հեզությունը եկեղեցու կյանքում պատմական նշանակություն է ունեցել: Երբ Աստծո հզոր ձեռքի ներքո եկեղեցին ինքն իրեն խոնարհեցրել է, մեծապես աճել է՝ թե՛ հոգևորապես, թե՛ քանակապես:

Չարրորդ՝ հեզությունն է այն հիմնական աստվածաշնչյան պայմանը, որով Աստված արթնություն է առաջ բերելու: Ըստ Բ Մնացորդաց 7.14-ի՝ դա արթնության առաջին քայլն է:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.