Ո՞րն է հավատքի բնույթը: Արդյո՞ք հավատքն ունի պարզունակ, տրամաբանական բովանդակություն: Թե՞ այն իրենից ներկայացնում է անտրամաբանական ցատկ դեպի անհայտություն: Այսպիսով, հաճախ մեր պատկերացումը հավատքի էության մասին տարանջատվում է այս երկու ծայրահեղությունների միջև. կա՛մ հավատքը բացառապես որոշակի համոզմունքների ամբողջություն է, կա՛մ այն, ի վերջո, զուրկ է տրամաբանական բովանդակությունից և իրենից ներկայացնում է զգացմունքների ամբողջություն:

Եբրայեցիներ թղթի հեղինակը ներկայացնում է հավատքը՝ որպես «հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւեցող բաների ապացոյցն է» (Եբրայեցիս 11.1): Վաղ քրիստոնյաները, ովքեր ստացան այս նամակը, անցնում էին բազում տառապանքների և հալածանքների միջով, և հեղինակը նրանց հիշեցնում է, որ հավատքը միակ ապահովությունն է դժվարությունների մեջ:

«Հուսացած բաների հաստատութիւնը» միայն ցանկալի մտածողություն չէ դեռ անորոշ ապագայի մասին: Ընդհակառակը՝ դա նկարագրությունն է այն բանի, թե ինչ արդեն ունի իրական հավատքը. ներկայիս վստահությունն ապագայում Աստծո խոստացածի համար: Այլ կերպ ասած՝ հավատքը պատասխանն է Աստծո հուսալիությանը՝ Աստծո արդեն խոստացածի և իրականացրածի նկատմամբ: Ուստի, հավատքը վստահությունն է Աստծո` նախկինում կատարված փրկագնման գործի, և հետևաբար, հուսադրող ապահովագրումն Աստծո՝ հետագայում գործելու շարունակությանը: Այս ամենը հեղինակը շարադրում է նրանց, ովքեր հավատքով հուսացել են Աստծուն անցյալում, որպեսզի քաջալերեն այս նամակի հետագա ընթերցողներին: Ճիշտ նրանց նման, ովքեր հավատքով քայլել էին նախկինում, մենք նույնպես կարող ենք չստանալ բոլոր տրված խոստումների իրականացումը: Հավատքի էությունը կայանում է նրանում, որպեսզի հիշենք Աստծո հավատարմությունը՝ ցուցաբերված անցյալում, այնպես որ մենք կարող ենք վստահել Աստծո բարությանը մեր ներկայի և գալիք ապագայի համար:

Եբրայեցիների հեղինակը նույնիսկ հստակ բառեր է ընտրել այս հատվածը լուսաբանելու համար: Հունարեն «հավաստիացում» բառը «հիպոստասիա» բառն է (հուն.՝ hypostasis ): Սա այն նույն բառն է, որն օգտագործվում է նկարագրելու համար, որ Քրիստոսը Աստծո «բուն պատկերն է՝ էությունը»: Նույն կերպ հավատքը «բուն էությունն է» այն բանի, որի համար հուսացած ենք. սա ապացույցն է, որ Աստծո խոստումներն, ի վերջո, կկատարվեն, և դրանք արդեն իսկ կատարվում են ներկայում: Թեպետ մենք հաճախ կենտրոնանում ենք մեր շուրջը տեղի ունեցող վատ բաների վրա, այնուամենայնիվ, հավատքը ուղղում է մեր հայացքը տեսնելու, որ Աստված շարունակում է գործել, անգամ, ճգնաժամի և քաոսի մեջ:

Վերջիվերջո, «հուսացած բաների հաստատութիւնը» արտացոլում է ապահովությունը Հիսուս Քրիստոսի մեջ: Որովհետև Հիսուսն է հենց իրականացված խոստումը և հավատքի բուն էությունը: Հենց Հիսուս Քրիստոսին է ուղղորդում մեզ եբրայեցիների հեղինակը, երբ մենք փնտրում ենք հավատքի էությունը: Մենք ունենք հավատք, քանի որ մենք նայում ենք Հիսուսին ՝ «մեր հավատքի առաջնորդին ու կատարողին»: Մենք նայում ենք Հիսուսին, Ով հավատարիմ մնաց մեր փոխարեն, որպեսզի մենք չհուսահատվենք:

Ապահովությունը չի տալիս կարգավորված հանգամանքներ կամ խնդիրներից ազատ կյանք: Այն նաև չի խոստանում տալ տրամաբանական լուծում յուրաքանչյուր խնդրին: Ապահովությունը գալիս է վստահելի Աստծո հետ փոխհարաբերության միջոցով, Ով կատարել է խոստումները նախկինում և Ով կկատարի դրանք ապագայում: Հավատքը հիմնված է Աստծո հավատարմության վրա՝ արտացոլված Հիսուս Քրիստոսում:

Հեղինակ՝ Մարգարեթ Մ. Շուլլ
Աղբյուրը՝ rzim.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.