Հավատքը կարող է իրավիճակ փոխել
Քանի որ այն ամենը, ինչ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին. եւ սա է հաղթանակը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը: Ա Հովհ. 5.4
Ամեն վայրկյան կարող ենք հանդիպել մի բանի, որը կարող է արգելք լինել մեր հաղթանակին եւ խանգարել մեր մտքի խաղաղությունը, սակայն դա կարող է պատահել միմիայն այն պարագայում, որտեղ մենք թույլ եւ անհոգ ենք գտնվում, որովհետեւ Սատանան երբեք չի դադարում խաբել եւ կործանել Աստծո զավակներին:
Ամեն քայլափոխի արթուն լինելով, պետք է ապահով լինենք, որ Քրիստոսի հետ կենդանի հարաբերության մեջ ենք գտնվում: Որեւէ մեկը չի կարող սատանայի ճիրաններից ամբողջովին անվնաս ազատվել եւ ապահովել հաղթանակը, եթե զիված ու պատրաստ չլինի հավատքով:
Հավատքը կարող է որեւէ վիճակ կամ պարագա փոխել: Այդ վիճակը կամ խնդիրը որքան բարդ ու դժվար լինի, մութ կամ անհասկանալի, կարող ենք հաղթական դուրս գալ որեւէ պայքարից, հավատքի մի ակնարկ նետելով դեպի մեր հաղթական Զորապետը:
Մեր Աստվածը ամենակարող է, Նա կարող է մեզ ազատել որեւէ տխուր վիճակից: Նրա վրա ունեցած մեր անխախտ հավատքը ազատում է մեզ մեր վախերից եւ մեր հոգսերից, վանում կասկածի որեւէ սեւ ամպ եւ մթություն, եւ մեր վրա փայլում է հավիտենական եւ միշտ հաղթական մեր Փրկչի արեգակը՝ պսակելով մեզ փառապանծ հաղթանակով:
«Վտակներ անապատի մեջ» գրքից