Հասնելով մեծ հաղթանակների...
Եվ ՏԵՐԸ Հոբի վերջն առաջվանից ավելի օրհնեց: Հոբ 42.12
Հոբը իր ժառանգությունը տառապանքների ճանապարհով ստացավ: Այս ձեւով փաստվեց նաեւ նրա աստվածպաշտությունը:
Արդյո՞ք իմ փորձություններն էլ նկարագիրս կերտելու եւ ինձ ազնիվ առաքինությունների տեր դարձնելու համար չեն: Ես զորանամ եմ փառքի արցունքի, խավարի եւ մահի միջոցով: Իմ պտղատու ծառերը չոր եւ աննպաստ վայրերի մեջ են աճում:
Հոբի տառապանքները Աստծուն շատ ավելի մեծացրեցին իր աչքերում եւ ավելի փոքրացրեցին իրեն: Ահա թե ինչու նա աղաղակեց, ասելով. «Հիմա իմ աչքերով կտեսնեմ քեզ»:
Ե՛ս եմ մեծ շահողը, երբ ես ցավերի միջոցով Տիրոջս իր մեծափառությամբ ավելի մոտիկ եւ պարզ եմ տեսնում, եւ խոնարհվելով Իր առջեւ ասում եմ. «Տե՛ր, կամքդ օրհնյա՛լ լինի»: Աստված ցույց տվեց Հոբի ապագայի փառքերի միայն մի մասը: Իր ցավատանջ գիշերների մեջ նա կարողացավ ասել. «Գիտեմ, որ իմ Փրկիչը կենդանի է»:
Իսկապես Հոբի վերջը առաջվանից ավելի օրհնյալ եղավ:
Տառապանքներից է ծնունդ առնում ոսկու զտված ու մաքուր մի ձույլ: Երեւույթով հակառակ թվացող բաները վերջապես օրհնությունների կվերածվեն, եթե մինչեւ վերջ համբերությամբ կատարենք ա՛յն, ինչ որ Տերը մեզ պատվիրում է: Մեծ հաղթանակների հասած մարդիկ մեծ հաջողությամբ եւ հարատեւությամբ են կատարել իրենց պարտականությունները:
Օրհնություններ կան, որոնք չեն ստացվում առանց տառապելու: Ուրախություններ կան, որոնք մեզ են հասնում ցավերի միջոցով:
Հունձքը կարող ենք միայն ստանալ արտը հերկելուց եւ ցանելուց հետո:
«Վտակներ անապատի մեջ» գրքից