Ցանկացած քրիստոնյա կհաստատի. «Հիսուսը մահացավ իմ մեղքերի համար»: Նրանք հստակորեն գիտեն հետեւյալը՝ Հիսուսը մահացավ և կրկին հարություն առավ։ Բայց քչերն են, որ կարող են ասել ձեզ, թե ինչ է նշանակում Նրա հարությունն իրենց առօրյա կյանքում: Նրանք չեն կարողանում կիրառել Աստծո զորեղ ճշմարտություններն իրենց ապրելաոճում և հավատքում, բայց չէ՞ որ հենց դա է փոփոխություն բերում ողջ աշխարհում:

Ո՞րն է Հարության նպատակը: Մեզանից շատերը դա կապում են հավերժական կյանքի հետ, բայց՝ ոչ առօրյա կյանքի: Ինչպե՞ս է հարությունը նշանավորվում ձեր ամուսնության մեջ, աշխատանքում, ընտանիքում: Ինչպե՞ս է այն ազդում կյանքի վրա, որն ողողված է օրական ավելի քան 200 տվյալ պարունակող հաղորդագրություններով, ինչպե՞ս է ազդում շրջապատող կյանքի վրա՝ բեռնավորված հանձնարարություններով, պարտականություններով, պարտավորություններով և պահանջներով:

Պողոսը հիշեցնում է մեզ, որ Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը կարևորագույն նշանակություն ունեն. «Այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարուի, որ հաւատում ենք Նորան, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուաւ մեռելներից. Որ մատնուեցաւ մեր յանցանքների համար. Եւ յարութիւն առաւ մեզ արդարացնելու համար» (Հռոմ 4.24-25): Ի՞նչ նկատի ունի Պողոսը, երբ ասում է, որ Հիսուսը հարություն առավ, որպեսզի մենք արդարանանք:

Արդարացումը կապ ունի կյանքի նորացման հետ: Առանց դրա մենք խրված կլինեինք մեղքի և աններողամտության անփոփոխ փուլում: Մտածեք այն ծանրության մասին, որը մեղքը բերել է մեր կյանք: Ամոթը, մեղքը, դատապարտումն առկա են մեր ամենօրյա կյանքում. մենք չենք կարող հեռանալ դրանցից: Չնայած, որ Պողոսն ասում է, որ Հիսուսը «հարություն է առել»՝ մեզ մաքրելու մեղքերի բեռից:

Այս հատվածը ցույց է տալիս, որ ոչ միայն վերացել են մեր հանցանքներն, այլև մենք արդարացված ենք, ինչը նշանակում է, որ, կարծես, մենք երբևէ չենք էլ գործել այդ մեղքերը: Այժմ մենք բարձր ենք Աստծո աչքերին՝ ամեն օր հարություն առնելով կյանքի նորոգումով:

Ինչպիսի մեծ և հզոր ճշմարտություն: Սակայն քրիստոնյաները հաճախ չեն փորձառում հոգու նորոգումն իրենց առօրյա կյանքում: Հիսուսն ավարտեց գործը, Նա հարություն առավ և Նա օրհնեց մեզ կյանքի նորացմամբ: Իր՝ հարության զորությունը ընդունելով՝ մենք կարող ենք այն կրել հագուստի նման: «Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կհագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կլինի այն խօսքը, որ գրուած է՝ թէ Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ» (1 Կորնթացիներ 15.54)։

Հարության զորությունն այն է, որ Հիսուսը կենդանի է: Նա մեզ է տալիս Իր սեփական Հոգին և զորացնում մեզ՝ փոխանցելու բարի լուրը և օրհնված հույսը նրանց, ովքեր կորած են և վախեցած:

Հեղինակ՝ Գարի Ուիլկերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.