«Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ» (Կողոսացիս 4.6)։


Հին Կտակարանի վերջին գրքում Մաղաքիա մարգարեն խոսում է մի բանի մասին, որը տեղի է ունենում Աստծո ժողովրդի մեջ հոգևոր անկման ժամանակ: «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրիցը վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար» (Մաղաքիա 3.16):

Ի՞նչ էին նրանք խոսում: Արդյո՞ք նրանք չէին խոսել միմյանց հետ մինչ այդ պահը: Ո՞րն էր նրանց խոսակցության եզակիությունը:

Սուրբ Գրությունները մեզ ասում են, որ «Մարդիս սրտին վիշտը կճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կուրախացնէ» (Առակաց 12.25): Այն նաև ասում է. «Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. Եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է» (Առակաց 15.23) և մեզ հրահանգում է հնչեցնել մեր խոսքը «...միշտ շնորհով, աղով համեմված...» (Կողոսացիս 4.6):

Վստահ, հանդարտ խոսքում անհավանական զորություն կա: Ես և դու հիմա պետք է քաջալերենք միմյանց: Մեզ պետք չեն «հրդեհներ, երկրաշարժեր կամ քամիներ»: Դրանք հրաշալի են, և եթե Աստված որոշի անել դրանք, ապա թո՛ղ լինի այդպես: Բայց կա մի բան, որն ավելի զորեղ է, քան այդ բոլորը միասին, հատկապես՝ մեր օրերում: Դա Աստծո հանդեպ վստահության մեղմ ձայնն է: Դա այն ձայնն է, որն ասում է. «Ամեն ինչ լավ է: Աստված վերահսկում է ձեր իրավիճակը, քո՛ւյրս, եղբա՛յրս: Աստված Իր գահին է: Հիսուսը հաղթող է, իսկ մենք շատ ավելին, քան ուղղակի հաղթողներ»:

Դուք գաղափար էլ չունեք, թե որքան զորություն է Աստված ցանկանում դնել ձեր առօրյա կյանքում՝ ձեր հարևանության շրջանակում, ձեր աշխատավայրում կամ ձեր տանը՝ պարզապես Աստծո բարության և հավատարմության նկատմամբ վստահ վերաբերմունք ցուցաբերելով:

Եկե՛ք բացենք մեր սրտերը Տիրոջ առջև և սկսենք խոսել միմյանց հետ այդ վստահ, հանդարտ ձայնով: Եվ մենք կբացահայտենք այս սերնդի համար Աստծո զորության դեսպան լինելու անհավանական արտոնությունը:

Հեղինակ՝ Կ. Կոնլոն
Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.