Համբերությունը դառն է, բայց նրա պտուղը՝ քաղցր. մտքեր համբերության մասին
«Համբերությամբ փորձվում են ընտրյալները, ինչպես ոսկին հալոցում, որ զտվում է յոթ անգամ». Ֆյոդոր Ի. Կարպով:
«Համբերությունն ու ժամանակը տալիս են ավելին, քան զորությունը կամ խանդավառությունը». Ժան դե Լաֆոնտեն:
«Ամեն իմաստության հիմքը համբերությունն է». Պլատոն:
«Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց. «Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են». Մայր Թերեզա:
«Համբերությունը հուսալու արվեստն է». Վովենարգ Լյուկ դե Կլապյե:
«Համբերությունը դառն է, բայց նրա պտուղը՝ քաղցր». Ժան-Ժակ Ռուսո:
«Համբերելու ունակ մարդը կարող է հասնել ամեն ինչի, ինչ ինքը ցանկանում է». Բենջամին Ֆրանկլին:
«Քո անձը սահմանող երկու բան կա. քո համբերությունը, երբ ոչինչ չունես, և քո վարքը, երբ ունես ամեն ինչ». Զիգ Զիգլար:
«Երջանկությունը անհամբեր մարդկանց մեծ քանակությամբ վաճառում է այնպիսի բաներ, որոնք անհատույց տալիս է համբերատարներին». Ֆրենսիս Բեկոն:
«Մարդու բնավորության մեջ կան երեք ոսկե որակներ. համբերություն, չափի զգացողություն և լռելու կարողություն: Երբեմն կյանքում դրանք օգնում են ավելի, քան խելացիությունը, տաղանդը և գեղեցկությունը». անհայտ հեղինակ:
«Նրանք, ովքեր ունեն համբերություն, ունակ են տերևներից մետաքս և վարդագույն թերթիկներից մեղր ստանալու». Նավոի:
«Երկայնամիտը զորավորիցը լավ է, և իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը». Առակաց գիրք. Սողոմոն:
«Համբերության մեկ վայրկյանը բարկության պահին կանխում է ափսոսանքի հազարավոր պահեր». անհայտ հեղինակ:
«Չհամբերողը սպասում է երկու անգամ». Մակ Միգիննիս:
«Ով համբերատար պատրաստվում է ճանապարհ ընկնելու, նա անպայման կհասնի իր նպատակին». Ժան դե Լաբրյույեր: