Պատմության մեջ երբեք չի եղել մի այնպիտի ժամանակ՝ որ նման լինի աշխարհի ներկա վիճակին: Ճիշտ է, մենք գիտենք, որ ահավոր համաճարակներ են եղել, որ վարակել են ոչ միայն առանձին երկրներ, այլ նաև աշխարհամասեր: Բայց երբեք չի եղել, որ նույն հիվանդությունը այսպես տարածվի ամբողջ աշխարհում ու դառնա համաշխարհային համաճարակ: Մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այս համաճարակի պատճառների մասին, բայց մենք, որպես հավատքի մարդիկ, պետք է հասկանանք, որ այսպիսի բաները կարող են արտոնվել միայն Աստուծո կողմի:

Եվ ահա Աստված պատմության մեջ առաջին անգամ արտոնեց այսպիսի մի համաճարակ, որը տարածվել է ամբողջ աշխարհում: Ու նկատե՛ք, սա կատարվում է մարդու հզորության գագաթնակետին, երբ մարդն այնքան է հպարտացել, որ ինքն իրեն աստված է կարծում և ընդվզում է իր Արարչի դեմ: Եվ հպարտ մարդը դարձավ մեր կյանքի կենտրոնը, մենք սկսեցինք մեծարել սպրոտսմեններին ու հայտնիներին, կիսամերկ կանանց ու գոռոզ մարդկանց:

Հիշե՛ք, ինտելեկտւալ կարողությունը, որը չի նպաստում մարդու հոգու զարգացմանը, կործանում է մարդուն: Եվ ահա մենք շատ վտանգավոր կետի ենք հասել: Ու հանկարծ համաճարակ: Ոչ ոք չի ասում որտեղից, ինչու, ինչպես բուժել կամ թե ինչու հանկարծ բոլորը հիվանդացան ամբողջ աշխարհում: Մենք չգիտենք պատճառները, բայց պիտի ընդունենք, որ այս վարակը ջախջախեց մարդու պատկերացումն իր ամենակարողության մասին: Ուրեմն, եթե այս համավարակը ցույց է տալիս մարդու անկարողությունը, ապա մի՞թե սա նշան չէ Աստծուց, որ մենք հասկանանք, որ այս ամբողջ մարդկային հպարտությունն ու ամբարտավանությունը մի ակնթարթում կարող է կործանվել Աստուծո կողմից:

Բոլորը սա պետք է հասկանան՝ կաթողիկոսները, պատրիարքները, քահանաները, վարդապետները, նախագահները, վարչապետները, բոլոր մարդիկ:

Միգուցե այս վարակը նրա համար է, որ բոլորս հասկանանք, որ մեր վերևում Տեր Աստված կա:

Ով որ թողել է հավատքը, թող վերագտնի այն: Ով որ հավատք չունի, թող փնտրի Աստծուն: Ով որ հպարտ է, թող խոնարհվի: Ով որ գոռոզ է, թող հեզ դառնա: Սկսեք փոքր բաներից:

Նայեք ձեր ներսը, նայեք ձեր ֆեյսբուքի էջին, ի՞նչ եք կիսում մարդկանց, ինչի մասին եք խոսում, ինչի մասին եք գրում: Ուզեք, թե չուզեք, ձեր հավատքն է կառավարում ձեր կյանքը: Եթե դուք ասում եք, որ քրիստոնյա եք ու Քրիստոսը չի կառավարում ձեր ամեն մի քայլը, միտքն ու խոսքը, ուրեմն ինքը չի ձեր Տերը, այլ փողը, սելֆին, մոդան, մարդկանց կարծիքը, ագահությունն ու նախանձը: Եթե գնաք սրանց հետևից, դուք կընտրեք մահը:

Եթե ապաշխարհեք ու փոխեք՝ դուք կընտրեք կյանքը: Աստված այս ամենն արտոնում է, ոչ թե որ մեռնենք, այլ որպեսզի վերանորոգենք մեր հավատքը, ապաշխարհենք, փոխվենք ու ապրենք:

Արմեն Հարեյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.