Հաղթելով ինքն իրեն․ 5 հետաքրքիր փաստ Նիք Վույչիչի կյանքի մասին
Մարդ, ով ծնվեց առանց ձեռքերի և ոտքերի՝ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, այսօր աշխարհում դարձել է ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց համար:
1. Նիքի ցնցող (շոկային) ծնունդը
Նիքը ծնվել է էմիգրանտների ընտանիքում՝ Հարավսլավիայում: Նրա մոր հղիությունը լավ է անցել: Բժիշկները երբեք ոչ մի խնդիր չեն նկատել: Նիքին առաջինը տեսել է հայրը՝ ծննդաբերության ժամանակ: Նա տեսավ տղայի մեջքը, ում վրա ձեռքեր չկային: Նա այնքան մեծ զարմանք ապրեց, որ դուրս փախավ պալատից: Ավելի մեծ ցնցում եղավ նրա համար այն, երբ բժշկից իմացավ ողջ ճշմարտությունը: Սկզբում երեխային չէին ցանկանում ցույց տալ մորը, բայց ստիպված էին: Ժամանակի ընթացքում ծնողները համակերպվեցին և ընդունեցին Նիքին իր բոլոր յուրահատկություններով:
2. Կյանքից հեռանալու փորձ
Ի տարբերություն ծնողների, իհարկե, Նիքն ավելի էր փորձում ընդունել ինքն իրեն: Այսօր նա հիշում է, որ դա հեշտ չի եղել: Երբ նա 7 տարեկան էր, փորձել է լոգարանում խեղդվել: Վերջին պահին կանգ է առել: Նա մտածել է, որ ծնողները մինչև կյանքի վերջ կմեղադրեն իրենք իրենց Նիքի ճակատագրի համար: Այս դեպքից հետո Նիքը սկսել է մտածել, թե ինչո՞ւ է լույս աշխարհ եկել և ո՞րն է նրա առաքելությունը:
3. Դպրոցի հավաքարարի ճակատագրական դերը
Ինքն իրեն գտնելու գործում Նիքին օգնեցին ոչ թե ուսուցիչները, հոգեբաններն՝ ինչը նորմալ կլիներ, այլ դպրոցի հասարակ հավաքարարը: Նա տղային ասաց, որ պետք է անպայման ելույթ ունենա իր հասակակիցների առջև, պատմի նրանց իր պատմությունը և ապրումների մասին: Նիքը դրան չէր արձագանքում, բայց դպրոցի հավաքարարն ավելի համառ գտնվեց: Երեք ամիս նա պնդում էր, որ իր առաքելությունը հռետորական արվեստն է: Վերջապես Նիքը հանձնվեց, և համաձայնեց ելույթ ունենալ հասակակիցների առջև: Արդյունքը ապշեցրեց նրան: Նիքը հասկացավ, որ հնարավոր է հավաքարարը ճիշտ էր: Նա սկսեց դիմել այլ դպրոցներ, որպեսզի ելույթ ունենա իր հասակակիցների առջև: Նրան երկար ժամանակ մերժում էին, բայց Նիքը չէր հանձնվում: Եվ երբ նրա երկրորդ և երրորդ ելույթը տեղի ունեցավ, սկսեցին նրա վրա զանգեր հորդել տարբեր դպրոցներից, անգամ նրանցից, ովքեր նախկինում մերժել էին Նիքին: 7-րդ դասարանում նա ընտրվեց դասարանի ավագ: Իսկ ավարտելուց հետո երկու բարձրագույն կրթություն ստացավ՝ ֆինանսական վերլուծության և հաշվապահության ոլորտում:
4. Դարձավ խաղաղության մարդ
Դեռ փոքր տարիքից Նիքը հավատաց, որ Աստված նրան ստեղծել է ինչ-որ հատուկ նպատակի համար: Եվ մի անգամ հասկացավ, թե որն է իր առաքելությունը. Աստված վերցրեց իմ անսովոր մարմինը և օժտեց ինձ մարդկանց ներշնչելու և ոգեշնչելու կարողությամբ: Աստված ծրագրեր ունի մարդկանց համար, ծրագրեր, որոնք մարդկանց հույս և ապագա են տալիս,- գրում է նա իր՝ «Կյանք առանց սահմանների» գրքում: Այսօր Նիքը հարյուրավոր հրավերներ է ստանում աշխարհի տարբեր անկյուններից. մարդիկ ցանկանում են լսել նրան: Նա արդեն եղել է ավելի քան 25 երկրում, գրել է մի քանի գրքեր:
5. Երջանիկ հայր և սիրող ամուսին
2012 թվականի փետրվարի 12-ին նա ամուսնանում է Կանաե Միյախառեի հետ: 2013 թվականին ծնվում է նրանց առաջին որդին: 2015-ին ծնվում է նրա երկրորդ տղան, իսկ 2017-ին՝ արդեն նրանց զույգ աղջիկները: Բոլոր երեխաներն էլ ամբողջովին առողջ են և բացարձակ հպարտ են իրենց հայրիկով:
«Իմ կյանքը, իմ ճակատագիրը, դրանք վառ ապացույցն են այն ամենի, որ աշխարհում հրաշքներ լինում են»։ Նիք Վույչիչ
Աղբյուրը՝ aif.ru
Թարգմանեց Քրիստինե Աթոյանը