Հաղթանակը հավատքի պտուղ է
Հաղթանակը հավատքի պտուղ է։
Երբեմն մենք տեսնում ենք հավատքի պտուղները, ոչ թե այն, ինչն օգնել է դրանց ի հայտ գալուն։
Մենք ասում ենք ինչ-որ մեկի մասին․«Նա հիասքանչ է, նա այնպիսի՜ հավատք ունի»։
Բայց մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչ է նա փորձառել, մինչև վարագույրի վեր բարձրանալը։
Մենք միայն տեսնում ենք հավատքի պտուղը, և այն քաղցր է։
Դառնությունը մնացել է անցյալում, որտեղ որոշում պետք է կայացվեր։
Եթե այնտեղ հավատք չլիներ, մենք երբեք չէինք տեսնի ոչ մի պտուղ։
Մենք հաճախ կույր ենք, ինչ վերաբերում է իրական հավատքին և իրական զորությանը, որ առաջնորդում է այն։ Այն, ինչ տեսանելի է, նման է հյութեղ, մեծ խնձորի՝ դրված դարակաշարի վրա։ Ոմանք ցանկանում են, որ այն իրենց համար նաև կտրվի։ Նրանք սիրում են հարմարավետությունը։
Բայց հավատքի հետ երբեմն կապված են տհաճ բաներ։
Աստված պակասեցրեց Գեդեոնի բանակը, որ ցույց տար՝ ոչ թե մարդիկ, այլ՝ Ինքը հաղթեց։ Երբ խոսքը գնում է հավատքի մասին, Աստված ցանկանում է, որ պարզ լինի՝ ամեն փառքը, ինչ կկատարվի, պատկանում է Իրեն։
Իսկ հետո արդեն դա տեղի է ունենում։
Լեստեր Սամրալ