Գտնելու համար Ձեր կոչումը
«Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի և մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի» (Հովհաննես 12.24):
«Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինձ հավատացողը այն գործերը, որ ես գործում եմ, նա էլ կգործի, և նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործի» (Հովհաննես 14.12):
Ինչպե՞ս կարող եք բացահայտել ձեր կոչումը
Ճիշտ այնպես, ինչպես Աստված տվել էր որոշակի տաղանդներ նրանց, ովքեր օգնեցին կառուցել Աղոթատունը անապատում (ամայի վայրում), Նա նույնպես տվեց տաղանդներ մեզ՝ կառուցելու Աստծո Թագավորությունը մեր կյանքերում՝ այս երկրի վրա: Իմանալով, թե ինչ է Նա մեզ շնորհել՝ մեր լուրջ որոնումները պետք է լինեն, թե ինչպես օգտագործել այդ պարգևները Աստծո Թագավորության համար:
Մի իմաստուն մարդ մի անգամ ասաց ինձ, որ մենք երբեք չենք լինում ավելի նման Հիսուսին, քան երբ ծառայում ենք: Որպես հովվի կին՝ ես կոչված եմ անելու շատ բաներ, ինչ-որ բաներ հաճույքով եմ անում, ինչ-որ բաներ՝ հանդուրժելով:
Մեզնից բոլորը ցանկանում են զգալ մեր թողած դրական տարբերությունը աշխարհում: Մենք ցանկանում ենք թողնել հետևում ժառանգություն և ունենալ գեղեցիկ հուշեր մեր կյանքերում: Երբ մենք թույլ տանք մեզ լցված լինել Աստծո Հոգով և հետևել Պողոս Առաքյալի Կողոսացիս թղթի 3:23 «Եվ ամեն ինչ որ էլ անեք՝ սրտանց արեք, ինչպես Տիրոջը, և ոչ թե մարդկանց» խոսքին, մենք կծառայենք:
Մենք կարող ենք սպասել, որպեսզի Աստված խոսի մեզ հետ՝ ցույց տալով Իր աստվածային նպատակը մեր կյանքերում, կամ կարող ենք ենթարկվել՝ անելով այն, ինչ Նա արդեն ցույց է տվել մեզ:
«Սրտանց արեք դա». երբ մենք տեսնում ենք կարիք, որը մենք ընդունակ ենք լցնելու, մենք դա Տիրոջ համար պետք է անենք, ոչ թե մարդկանց: Կարևոր է պարզել, թե ինչ է Աստված պարգևել մեզ անելու:
Որոշ մարդիկ oժտված են շատ տաղանդներով կամ պարգևներով, իսկ ոմանք՝ միայն մի քանի: Տաղանդների առակում Մաթևոսի Ավետարանի 14:25-30 խոսքերում պատմվում է երեք մարդկանց մասին, ովքեր ստացան տաղանդներ իրենց տիրոջից: Առանցքային տարբերությունը այդ մարդկանց մեջ այն էր, որ 10 տաղանդ և երկու տաղանդ ունեցողները մի բան անում էին այն ամենի հետ, ինչ-որ ունեին, մինչդեռ մեկ տաղանդ ունեցողը նստած էր՝ սեղմելով տաղանդի իր պակասությունը:
Խուսափել ատրճանակի զսպանակից
Մի դարձեք գերզբաղված մարդ: Երբեմն մեզ շրջապատող կարծիքները կարող են լինել այնքան ճնշող, իսկ «ոչ» ասելու ուժը այնքան թույլ, որ մենք լարվածությունից նմանվենք ատրճանակի զսպանակի:
Պոռթկումը կանխելու համար անհրաժեշտ է կարևորել մեր պատասխանները, որոնք նշանակություն ունեն մեր հոգևոր առողջության համար: Դրա համար ինքներդ տվեք ձեզ այս հարցերը.
- Արդյոք գտնո՞ւմ եք ժամանակ տրամադրելու ամենօրյա աղոթքին ու Աստվածաշունչ կարդալուն:
- Արդյոք տրամադրո՞ւմ եք ժամանակ՝ ուրախությամբ ծառայելու ձեր ընտանիքին:
- Արդյոք դուք այնքան զբաղվա՞ծ եք, որ երբևէ հաճույք չեք ստանում այն ամենից, ինչ անում եք:
Պահելով բաց ձեռք
Երբ մենք գտնում ենք տարածություն Աստծո Թագավորությունում գործելու, որը իրականում դրդում և ակտիվացնում է մեզ, պետք է պահենք այն բաց ձեռքով: Աստված հաճախ տալիս է մեզ ժամանակավոր առաջադրանքներ:
Մեր նշանաբանը պետք է լինի. «Ինչ էլ Տերը ասի, որ ես անեմ՝ դա էլ կանեմ», լինի դա եկեղեցու շենքը մաքրելը, կամ կանանց հետ խորհրդատվություն անցկացնելը, երեխաներին ուսուցանելը, կամ քարոզելը: Այս ամենը Աստծո գործի մի մասն են:
Ես կյանքիս մեծ մասը մանկական ծառայության մեջ եմ եղել: Ունեցել եմ մեծ և բարգավաճ ծառայություններ և եկեղեցում էլ կանչվեցի՝ սկսելու մանկական ծառայություն: Դա ինձ համար անծանոթ դաշտ չէր, ես դա նախկինում արել էի, բայց երեխաները ընդհանրապես չէին այցելում:
Ամեն շաբաթ ես պատրաստվում էի, չնայած նրան, որ չգիտեի՝ կունենա՞մ ես արդյոք երեխաներով լի սենյակ, կգա՞ ինչ-որ մեկը, թե՞ ոչ: Հուսահատության մի օր ես բացականչեցի Աստծուն. «Աստվա՜ծ, ես անգամ չգիտեմ՝ արդյոք դա իմ անելու բա՞նն է, թե՞ ոչ: Այնքան հուսահատեցնող է»: Աստված պատասխանեց ինձ. «Վանդա՛, եթե դու լինես հավատարիմ փոքր բաներում, ես կօրհնեմ քեզ մեծ բաներում»:
Ինձ իմաստություն էր պետք՝ հասկանալու, թե դա ջանք գործադրելո՞ւ ժամանակ էր, թե՞ թողնել գնալու ժամանակն է:
Ամենը, ինչ դուք անում եք, արեք ամբողջ սրտով: Ուղիղ օգնություն ու պատասխան խնդրեք հենց Քրիստոսից և շուտով կհայտնաբերեք, որ ինչ էլ դուք անեք, ոչ ոք չի կարող անել ավելի ազդեցիկ, քան դուք: Կհայտնաբերեք, որ ծառայության տարածքը ձեզ խրախուսում է՝ լցնելով ուրախությամբ ու զորությամբ:
Եվ միշտ հիշեք.
- Աստծո ծառայությունը միշտ է դուրս մղելու մեզ հարմարավետ գոտուց:
- Աստծո ծառայությունը զվարճալի չէ: Երբեմն դա դժվար աշխատանք է, երբեմն էլ՝ հուսահատեցնող:
- Մի ձգտեք, որ մարդիկ ձեզ գովեն: Երբեմն Աստված ուշացնում է մեր պատիվը՝ տեսնելու, թե ինչպես ենք մենք նվիրվում նրան իրականում:
Վանդա Հեքիթ