Գնա՛ և խոնարհվի՛ր Աստծո առաջ
Ցանկանում եք իմանալ, թե ինչո՞ւ եք մշտապես հոգնած, ինչո՞ւ եք հիասթափված, ինչո՞ւ եք հոգնել կյանքից: Այդ ամենի պատճառն այն է, որ փորձում եք պայքարել այնտեղ, որտեղ պայքարը պատկանում է Աստծուն։ Անհապաղ դադարեցրե՛ք. դուք Աստված չեք:
«Որովհետեւ պատերազմը ձերը չէ այլ Աստուծուն է» (Բ Մնացորդաց 20.15):
Մարդիկ հակված են անկախության, և երբ որևէ խնդիր է առաջանում, միանգամից ուզում են պարզել հնարավոր ելքերն ու տարբերակները: Նման պարագայում դուք ստանձնում եք Աստծո դերը, և հենց դա է, որ հոգնեցնում է ձեզ, քանզի դա ձեր անելիքը չէ:
Դուք անընդհատ ձեզ դնում եք սահմանափակումների մեջ՝ փորձելով լուծել ձեր ամուսնության, ձեր մարմնի, տնտեսության, աշխարհի խնդիրները: Դուք փորձում եք դրանք լուծել ձեր ուժերով: Դուք փորձում եք ինքնուրույն պայքարել այդ ճակատամարտի մեջ, և հենց դա է պատճառը, որ հոգնում եք:
Երբ վերջապես պարզապես հանձնվեք ու վերադառնաք Աստծո մոտ և խոնարհաբար ընդունեք, որ խառնաշփոթ եք ստեղծել, գուցե այդ պահին մտածեք, որ հիասթափեցրել եք Աստծուն:
Սակայն Աստված ձեզանից հիասթափված չէ, քանի որ Նա ակնկալիքներ չունի, որ դուք պետք է անեք այն, ինչ կարող է անել միայն ու միայն Ինքը: Նա է, որ ձեզ պահում է ամեն իրավիճակում:
Գնացե՛ք և հանձնվե՛ք Աստծուն: Որովհետև Նա ասում է. «Հիմա է գործելու պահը և այս պարագայում կարող եմ գործել միայն ԵՍ»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com