Գինը չափազանց բարձր էր․․․
- Ինչո՞ւ չընդունեցիր մահմեդական դառնալու առաջարկն ու չփրկեցիր կյանքդ։
- Գինը չափազանց բարձր էր: Նրանք արգելում էին խոսել հայերեն, իսկ ամենավատը՝ պաշտել Քրիստոսին: Ո՛չ, ես դա չէի կարող անել, չէի կարող հրաժարվել իմ Աստծուց: Աստված միշտ թիկունքիս է եղել, երբ Նրա կարիքն եմ ունեցել:
Սրանք Եսթեր Միներաճյանի խոսքերն են, ով 1915 թվականին Թուրքիայի տարածքում՝ Ամասիա քաղաքից, 15 տարեկան հասակում բռնել է գաղթի ճամփան, անցել ջարդի ահասարսուռ տեսարանների միջով ու հայտնվել ԱՄՆ-ում:
Այս ամենը վերապրելուց հետո, դստեր հետ զրույցներում նա շարունակ կրկնել է.
«Միշտ հիշի՛ր՝ ՍԵՐՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒԺԵՂ Է»։
Չափազանց մեծ գին է վճարված` պահպանելու համար այն արժեքները, որոնք մեր գոյատևման հիմքն են հանդիսացել: Եվ այսօր այդ արժեքների կրողն ու պահպանող մենք ենք... Տեր պահիր և օրհնիր մեր երկիրը։