Եթե հավատաս...
Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես: Հովհ.11:40
Մարթան եւ Մարիամը չէին հասկանում, թե ինչ է անում իրենց Տերը: Երկուսն է Նրան ասացին. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մեռնի»: Սակայն նրանք իրենց սրտերում հավանաբար այսպես էին ասում. «Տե՛ր չենք հասկանում, թե ինչու՞ այսքան ուշացար, ինչու՞ թույլ տվեցիր, որ մահը առնի տանի մեկին, ում Դու սիրում էիր, եւ մեր սրտերը ասքան խորը վշտացան, երբ Քո ներկայությունը այդ ամենը պիտի արգելեր: Հիմա արդեն շատ ուշ է, չորս օր է, որ նա մեռած է»:
Այս հարցերին Տերը միայն մեկ պատասխան ուներ. «Կարող է պատահել, որ դուք չեք հասկանում, սակայն Ես ասում եմ ձեզ, որ եթե հավատաք, Աստծո փառքը պիտի տեսնեք»:
Աբրահամը չէր հասկանում, թե ինչու՞ Աստված Իր խոստումով տրված որդուն ուզում էր որպես զոհ, բայց ամենայն վստահությամբ հնազանդվեց եւ Աստծո փառավոր պատվիրանը կատարեց: Մովսեսը չհասկացավ, թե Տերը ինչու քառասուն երկար տարիներ իրեն անապատի մեջ պահեց որպես հովիվ: Սակայն նա վստահությամբ սպասեց Աստծուն, մինչեւ որ եկավ նրան լավագույն ձեւով օգտագործելու ժամանակը:
Հովսեփը չհասկացավ իր եղբայրների անգթությունը, անբարիշտ կնոջ սուտ վկայությունը, առանց հանցանքի բանտարկությունը, սակայն հավատքով սպասեց, մինչեւ որ տեսավ Աստծո փառավոր գործերը: Իր Հայրը՝ Հակոբն էլ չհասկացավ, լացեց ու տառապեց իր սիրած Հովսեփի դառը կորուստի համար, բայց երբ նրա աչքերը տեսան Հովսեփի թագով պսակված գլուխը, Աստծո փառահեղ գործերի համար փառք տվեց Նրան:
Թերեւս դու էլ չես հասկանում, թե ինչու՞ քո սիրած անձը վերցվեց քեզանից: Ես էլ չեմ հասկանում ինձ հանդիպած տառապանքների պատճառը, երբ Նա՛ է, որ առաջնորդում է իմ քայլերը:
Բարեկամս, մենք կարիք չունենք մեզ համար Աստծո կատարած բոլոր գործերը հասկանալու, ոչ էլ Ինքն է ուզում, որ հասկանանք: Քո զավակը չի հասկանում ամեն ինչ, որ դու անում ես, նա վստահում ու սիրում է քեզ: Մեկ օր քեզ համար Նրա կատարած բոլոր գործերի իմաստը պետք է հասկանաս եւ Նրան պիտի փառավորես:
«Վտակներ անապատի մեջ» գրքից