Տառապանքն աշակերտներ է պատրաստում
Եթե դուք ներեք, ձեր Հայրն էլ ձեզ պիտի ների (Մատթ. 6.14):
Մեր ցավերին կարեկից Աստված ունենալու համար պետք է ունենալ տառապող Փրկիչ: Չտառապող մեկը չի կարող օգնել տառապող հոգուն:
Մենք միայն մեր ցավերի գնով կարող ենք իսկապես ցավակից լինել մեծ դժվարություններով անցնողներին: Ո՛վ ուզում է ուրիշին օգտակար լինել, պետք է նա՛խ ինքը տառապի:
Մեկը փրկիչ լինելու համար նախ պետք է խաչվի: Չենք կարող վայելել ուրիշներին ազատելու գերագույն երջանկությունը, եթե Հիսուսի նման չխմենք ցավերի գավաթը և Նրա Մկրտությամբ մենք էլ չմկրտվենք:
Դավիթի ամենամխիթարող սաղմոսները առաջացել են իր տառապանքներից: Ու եթե Պողոսը իր մարմնի մեջ այդ տկարությունը չունենար, իր նամակները պիտի չունենային քաղցր, շինող ու ցավակցական խոսքերը:
Եթե ամբողջությամբ Քրիստոսին հանձնվելուց հետո կյանքիդ պայմանները քո դեմ են ու ճնշում են քեզ, ընդունիր որ դրանք քո Աստծո ձեռքի մեջ լավագույն գործիքներն են՝ քեզ հավիտենականությանը պատրաստելու համար:
Վստահի՛ր Նրան, եւ չլինի թե այդ գործիքներից մեկը վանես կամ մերժես եւ քեզ զրկես աստվածային մեծ նպատակից: Տառապանքի դպրոցն է, որ աշակերտներ է պատրաստում:
«Վտակներ անապատի մեջ» գրքից