Եթե դատեք մարդկանց, ժամանակ չեք ունենա նրանց սիրելու համար. "Մի՛ դատէք,, որ չ'դատուիք" (Մատթեոս 7.1):

Մինչ Քրիստոսը մարդիկ Աստծուն պատկերացնում էին, ինչպես աղոտ ապակու միջով՝ գուշակելով, բայց Քրիստոսի մեջ Աստված Ինքը եկավ մեզ մոտ, որպեսզի պարզ կարողանանք հասկանալ, թե ինչպիսին է Նա: "Ես եւ Հայրը մի ենք; Ինձ տեսնողը Հօրը տեսաւ ",- հռչակեց Հիսուսն Իր՝ այս աշխարհ գալու նպատակը (Հովհ.10.30; 14.9):

Հենց դրա համար Աստված տվեց մեզ չորս Ավետարանները, որ մենք կարողանանք ուշադիր ուսումնասիրել՝ ով է եղել Հիսուսը, ինչպիսին է Նրա բնավորությունը եւ ինչպես էր Նա վարվում: Հիսուսի մեջ Արարիչն ընդունեց մարդու կերպարանք եւ եկավ մեր մոտ: Եթե ուզում եք իմանալ՝ ինչպիսին է Աստված իրականում, նայե՛ք Հիսուսին: Այն ամենը, ինչ անում էր Հիսուս, նույն ձեւով գործում է Աստված: Եվ այն ամենը, ինչ Նա չէր անում , Աստված նույնպես չի անում: Հիսուսի զարմանալի հակտություններից մեկը, որը տեսնում ենք Ավետարանում գրված, Նրա մարդկայնությունն է կամ արձագանքելը: Հիսուսն արձագանքում էր մարդկանց խնդրանքներին եւ անգամ փոխում նրանց համար Իր ծրագրերը: Հիսուսի մայրն անհանգստացած էր, որ հարսանիքի գինին վերջացել է: Հիսուսը պարզ ասաց նրան, որ չի լուծելու այդ խնդիրը: Սակայն նա այնպիսի տեսք ընդունեց, որ չի լսել Նրան եւ փաստացի ստիպեց Հիսուսին անել հրաշք :

Հիսուսն անրձագանքում էր մարդկանց, թույլ տալիս Իրեն շահարկել, հանդուրժող էր նրանց արարքների նկատմամբ ու համբերատար: Նա մարդկային էր, եւ դրա համար մարդիկ Նրան պաշտում էին: Հին Ուխտում Աստված Իր մասին հռչակեց, որ մարդասեր է եւ ողորմած, երկայնամիտ ու բազմողորմ (Թվոց 34. 6): Նոր Ուխտում Հիսուսը հայտնեց Աստծո սերը մեզ: Այդ սիրո ամբողջ զորությունը ցույց տրվեց խաչի վրա, երբ Հիսուսն աղոթեց նրանց համար , ովքեր խաչեցին Նրան:

Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ լինեն հավատացողներ, իսկ անհավատները լինեն մարդ: Կրոնական վահանները, որոնց տակ մարդիկ թաքցնում են իրենց անկատարությունը, հուսալի պաշտպանում է նրանց Աստծո սիրո փոխակերպող զորությունից: Այդ վահանները թույլ են տալիս մարդկանց համապատասխանել դիրքին, բայց դարձնում են նրանց անսիրտ ու դաժան:

Դատապարտությունը գալիս է սիրո տեղը. «Աստվա՜ծ, շնորհակալ եմ Քեզանից, որ ես այդպիսին չեմ, ինչպիսին մնացած մարդիկ՝ հափշտակող, անիրավ, շնացող...» (Ղուկաս 18. 11): Սակայն Հիսուսը պատասխանեց այդպիսի մարդկանց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ». (Հովհ. 8. 7): Իսկ այն կնոջը, ով այդպիսի մարդկանց կարծիքով արժանի էր մահվան, ուղղակի ասաց. "Ես էլ չեմ քեզ դատապարտում. Գնա՛,եւ այսուհետեւ մեղք մի գործիր" (Հովհ. 8. 11):

Աղբյուրը՝ bogblag.tv

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.