Աններողամտությունն ու դառնությունը կարող են ուժգին սառցաբեկոր դառնալ սրտում։ Եվ միակ բանը, որը կարող է հալեցնել այդ սառցաբեկորը, ուղղակի նայել մեր մեղքեր համար մեռած Քրիստոսի խաչին:

Եթե Քրիստոսի խաչը չի մեղմացնում քո սիրտը՝ թույլ չտալով ներել ձեր հանդեպ սխալ վարված մարդկանց, ապա միայն մեկ բացատրություն կա․ դուք իրականում չեք հավատում, թե ինչ է կատարվել խաչի վրա։

Քո մտքերում պատրաստվում ես հարձակվե՞լ ինչ-որ մեկ վրա: Արդյո՞ք արդարացված ես այդ անելու։ Երբ Աստված շշնջում է քո ականջին. «Քո մեղքերը,  որոնք բազմաթիվ են, ներված են»:

- Ո՜չ, Տե՛ր, դու չգիտես, թե նրանք ինչպես են վարվել ինձ հետ:

Եվ Աստված ասում է. «Իսկ դու հիշո՞ւմ ես, թե ինչպես ես վարվել ինձ հետ, հիշո՞ւմ ես, թե ինչպես ես վարվել ուրիշների հետ, հիշո՞ւմ ես, թե ինչպես ես վարվել ծնողներիդ հետ, հիշո՞ւմ ես, թե ինչպես ես վարվել ընկերներիդ հետ, քո ընտանիքի անդամների հետ, մարդկանց հետ, ում նույնիսկ չէիր ճանաչում։ Դու հիշո՞ւմ ես քո արած գործերը»։

Հավատքի մեջ մի պարզ  ճշմարտություն կա, և հիմա պիտի հարցնեմ․ արդյո՞ք այն փափկացնում է ձեր սրտերը այլոց հանդեպ, արդյո՞ք հալեցնում է ձեր սրտի սառույցը, ահա այդ պարզ խոսքը՝ «Քանի որ Աստված Քրիստոսով ներեց քեզ…»։

Եթե դուք այս խոսքին պատասխանեք այսպես՝ բայց դուք չգիտեք, թե նրանք ինչպես են վարվել ինձ հետ, ապա ես ձեզ կասեմ այն, ինչ Պետրոսը Սիմոն մոգին՝ տեսնում եմ քեզ, որ դառնության մաղձի և անիրավության կապանքի մեջ ես։  Ձեր կյանքում չկա ապացույց, որ ճանաչում եք իրական Աստծուն։  Նորից ուշադիր նայե՛ք այս խոսքին՝ «իրար ներելով, ինչպես Աստված Քրիստոսով ձեզ ներեց»: Մտածե՛ք, մինչ այս կյանքը ապրելը Աստված ի՞նչ է պարտք եղել ձեզ: Աստված ձեզ ոչինչ պարտք չէր:  Մենք ուղղակի չէինք ատում մեկս մյուսին, այլ ինքներս չսիրված էինք և չէիք սիրում, մենք ատում էինք Աստծուն: Եվ ինչպե՞ս այս ամենին պատասխանեց Աստված, դե ասե՛ք ինձ, ինչպե՞ս Նա պատասխանեց: Նա Իր աչքերը ուղղեց մեզ և ապա հայացքը թեքեց դեպի Իր սիրելի Որդին և Նա այնպիսի հարվածով հարվածեց Նրան, որ դժոխքի բոլոր խորշերը մեկընդմիշտ փակվեցին Իր ժողովրդի համար:  Ահա սա է ամենը․ Նա չխնայեց Իր Որդուն, այլ ուղարկեց Նրան ամոթի, խաչը ուսին հոգեվարքի ճանապարհով, որ մենք բոլորս կարողանանք մեր թշվառ մեղքերը հեռացնել մեզանից:

Ահա, թե ինչ է անում հավատքը. դու ունես նեղվածություն, վրդովմունք որևէ անձի հանդեպ, հատկապես՝ քրոջ կամ եղբոր, ի՞նչ ես պատրաստվում անել:

Ահա, թե ինչի կարիք ունես դու. մինչ նայում ես այդ խնդիրներին, սխալներին, վշտին, դու պիտի նայես խաչին, տեղափոխվի՛ր Գեթսեմանի պարտեզ, տե՛ս Քրիստոսին Գեթսեմանի պարտեզում, թվում է, թե Նա պետք է ասի՝ «Հա՛յր, ես չեմ ուզում գնալ այնտեղ, Ես չեմ ուզում այս անել, հեռացրո՛ւ այն ինձանից», բայց Նա շշնջում է՝ «ոչ թե ինչպես ԵՍ եմ կամենում, այլ ինչպես Դու»:

Նայի՛ր այդ տեսարանին և ապա վերադարձի՛ր քեզ՝ «Բայց նրանք սխալ են իմ հանդեպ»: Հիմա նորից վերադարձի՛ր այնտեղ և տե՛ս Նրան մտրակված: Տե՛ս Նրան խաչի վրա: Ի՞նչ է լինում հետո՝ այդ երեք ժամվա մթության մեջ: Նա լուռ էր:

«Բայց նրանք սխալ են իմ հանդեպ», «Հա՛յր, ների՛ր նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում», «Բայց դա արեցին հռոմեացի զինվորները»,  «Ո՜չ, դո՜ւ, քո՜ մեղքերը Նրան խաչեցին», «Բայց նրանք սխալ են իմ հանդեպ»․․․

Նրա գլխին փշե պսակ դրին, ծաղրեցին: Ահա Աստծո Որդին, Նա տարավ խաչի ամոթը: Նա քրտնել էր, և դրանից արյան կաթիլներ էին թափվում, քանզի մեծ ճնշում կար, Նա տեսնում էր այդ ամբողջ ընթացքը, խաչի ճանապարհը և Նա ասաց՝ թող քո կամքը լինի, ՀԱ՛ՅՐ։ Հիմա վերադարձի՛ր  քեզ՝ «Նրանք սխալ են իմ հանդեպ»։

Դու հասկանում ես, թե ինչու Աստծո Որդին, Ինքը՝ Աստված, Ամենակարողը, Ամենազորեղը, Արդարը, թողեց երկնային գահը, խոնարհեցրեց  Իր անձը, դարձավ մարդ, որպեսզի մեռնի քո մեղքերի համար: Դու նայում ես, թե ինչպես են վարվել քեզ հետ, և նայում ես Քրիստոսի գործին:

Լա՛վ, եթե այս ամենը չի շարժում քեզ, միայն մեկ բան կասեմ՝ դու հավատք չունես և դու դառնության մաղձի մեջ ես և եթե դու չես ներում նրանց, Սուրբ Խոսքն ասում է, որ Հայրն էլ չի ներելու քեզ։ Որովհետև այս ճշմարտությունը կհալեցնի այն սրտերի սառցաբեկորները, որոնք հավատում են:

Երբ դու պարտք ես Տիրոջը, գնում ես Նրա մոտ, խնդրում, որ ողորմի քեզ և Նա գթում է քեզ, ազատում քո պարտքերից, ապա այդ ամենից հետո ինչպե՞ս ես դու նայում այդ նույն մարդկանց, արդյո՞ք կգնաս, կբռնես նրանց կոկորդներից և կասես՝ վճարի՜ր ինձ ամբողջությամբ:

Հեղինակ՝ Թիմ Կոնվեյ
Աղբյուրը՝ illbehonest.com

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.