Պատմություններ Աստծո ներկայության մասին
Մի երիտասարդ հարց ուղղեց քահանային. «Եթե Աստված ամենուր է, ապա ինչո՞ւ ես պետք է գնամ եկեղեցի»:
Քահանան սիրով ժպտալով պատասխանեց. «Մթնոլորտում ջրի պակաս չկա. բայց երբ ծարավում ես, պետք է գնաս ջրի ակունքի կամ ջրհորի մոտ»։
Մի հարուստ ազնվական մի օր եկավ իմաստունի մոտ և ասաց. «Ես ձեզ կտամ հազար ոսկի, եթե ինձ ցույց տաք, թե որտեղ է Աստված»:
Իմաստունը պատասխանեց. «Ես ձեզ երեք անգամ ավելի շատ կտամ, եթե ինձ ցույց տաք մի տեղ, որտեղ Նա չկա»:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը