Ամեն մարդ, որևէ միավորում, ուժ ունի փոփոխություններ բերելու իր գաղափարական պատկերացումը։ Անհատի և հասարակության վերափոխման շարժիչ ուժը և կենարար աղբյուրը, իմ խորին համոզմամբ, Ավետարանն է։ Ավետրանն է, որ միշտ անկեղծ և ազնիվ է, չի փոխվում, բայց ընդունակ է արմատապես փոխելու։

Մարդը, ով ապրում է Ավետարանը, կարող է անճանաչելի դառնալ. հանցագործը` օրինավոր, չարը` բարի, ագահը` առատաձեռն, երախտամոռը` գոհացող, չարախոսը` ճշմարտախոս, անառակը` առաքինի, մատնողը` հավատարիմ և այլն: Ավետարանն ի զորու է տղամարդուն դարձնել լավ ամուսին և հայր, կնոջը` լավ ամուսնուհի և մայր:

Ավետարանը, որ քրիստոնեության սիրտն է, կարող է այնպես կերպարանափոխել հասարակությանը, որ ուրիշ ոչ ոք և ոչինչ չի կարող դա անել:

Երբ շուրջ մեկ դար առաջ Բրիտանական Ուելսում մեծ և աննախադեպ հոգևոր արթնություն սկսվեց, մարդիկ համատարած բռնկվեցին Ավետարանով։ Մեղքի հաստատությունները փակվեցին. ոչ թե փակեցին, այլ փակվեցին՝ պահանջարկի բացակայության պատճառով։ Հանցագործությունները հասան գրեթե զրոյական կետի։

Անգամ հանքերում՝ ձիերն ու ավանակները հրաժարվում էին կատարել հանքափորների հրահանգները, քանի որ նրանք կենդանիներին կարգադրելու համար այլևս չէին օգտագործում նախկին հայհոյախառն բառերը, իսկ նոր հրահանգներն էլ անհասկանալի էին ձիերին։

Եթե ապրենք Ավետարանը, մեր կյանքում շատ բան կունենանք Աստծուց գոհանալու համար։

Արմեն Լուսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.