Ես չեմ խուսափի այսօրվա անելիքներից և չեմ բարդի դրանք վաղվա վրա, քանի որ գիտեմ, որ վաղը միգուցե երբեք էլ չգա: Թո՜ղ որ ես գործեմ հիմա` չնայած նրան, որ իմ գործողությունները կարող են և երջանկության կամ հաջողության չհանգեցնել: Սակայն ավելի լավ է գործել և անհաջողության մատնվել, քան չգործել և տեղում դոփել: Երջանկությունն իրականում կարող է և չլինել այն պտուղը, որ ես կքաղեմ արդյունքում, սակայն առանց գործողության որթի վրայի բոլոր պտուղները կչորանան:
Ես կգործե~մ հիմա: Ես կգործե~մ հիմա: Ես կգործե~մ հիմա:

Քանի որ այս պահն այն ամենն է, ինչ ես ունեմ, ես կգործեմ հիմա:
Ես ծարավ եմ երջանկության և մտքի խաղաղության: Եթե չգործեմ, ապա կկործանվեմ անհաջողություններով, թշվառությամբ և անքուն գիշերներով լի կյանքում:

Ես կգործեմ հիմա:

Հաջողությունը չի սպասում: Եթե հապաղեմ, այն կփախչի ուրիշի մոտ, և ես հավիտյան կկորցնեմ այն:

Սա՜ է ճիշտ պահը: Սա՜ է ճիշտ վայրը: Ե'ս եմ ճիշտ մարդը:
Ես կգործեմ հիմա:

Օգ Մանդինո «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.