Ես ձեզ բարեկամ անվանեցի
«Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է գործում. բայց ձեզ բարեկամ անվանեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ Հորից, իմացրի ձեզ» (Հովհ. 15.15):
Տարիներ առաջ մի պրոֆեսոր կար, ում հոգևոր կյանքը հիացմունք էր առաջացրել իր աշակերտների մոտ; Նրանք փափագում էին իմանալ ուսուցչի գաղնիքը, և դրա համար որոշում են , որ իրենցից մեկը թաքնվի նրա գրասենյակում` տեսնելու համար, թե նա ինչպես է անցկացնում իր երեկոները;
Այդ երեկո ուսուցիչը ուշ եկավ և շատ հոգնած էր, բայց վերցրեց Աստվածաշունչը, մեկ ժամ այն ընթերցեց և հետո սկսեց զրուցել Աստծո հետ՝ գլուխը խոնարհելով աղոթեց, հետո փակելով Սուրբ Գիրքը ասաց. «Տե՛ր Հիսուս, մենք նույն սիրալիր բարեկամության մեջ ենք»:
Հիսուս Քրիստոսի ներկայությունը, մտերմությունը և բարեկամությունը կհայտնվի քո կյանքում՝ ամեն օր Նրա խոսքը սերտելով, այդպիսով դու Նրան կճանաչես որպես քո բարեկամ:
Աշխարհի վրա ո՞ր բարեկամին կարող ես մինչև վերջ վստահել, ո՞ր մեկի առաջ կարող ես սիրտդ բացել՝ պատմել նրան վշտերդ և գաղտնիքներդ, թերևս՝ խիստ բացառիկ մարդկանց, կամ, գուցե՝ ոչ ոքի:
Սիրելի՛ հավատացյալ, ջանա գնահատել և վայելել Աստծո՝ քեզ ընծայված բարեկամությունը և ուշադիր եղիր, որպեսզի այդ բարեկամությունը մնա անաղարտ, քանզի այն շատ թանկագին է:
«Վտակներ անապատի մեջ» գրքից